Երևան
19 / Հունվար / 2017

Մեր վեճից հետո երկու անգամ ես քայլ եմ արել՝ շնորհավորելով տարեդարձն ու Ամանորը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և ոճաբան Արայիկ Գաբաջյանի կոնֆլիկտի մասին կրկին խոսակցություններ են սկսվել: Համացանցում լուրեր են պտտվում, որ Լիլիթ Հովհաննիսյանն Արայիկի կատարած աշխատանքն իրեն է վերագրել: Tert.am Life-ը կապ է հաստատել Արայիկի հետ՝ պարզելու կոնֆլիկտի մանրամասների և նրանց այժմյան հարաբերությունների մասին: Ոճաբանն առաջին անգամ մեզ է պատմել եղելությունը՝ ինչ-որ բաներ թողնելով ստվերում:

-Արայիկ, որքա՞ն ժամանակ եք աշխատել Լիլիթի հետ, և ե՞րբ դադարեցրեցիք ձեր համագործակցությունը:

-Լիլիթի հետ համագործակցել եմ 2010-ից, բայց արդեն 2 տարի է մենք իրար հետ չենք աշխատում: Ընդհանուր մեր համագործակցությունը եղել է շատ բուռն: Կարող եմ ասել կայացած նախագիծ է եղել: Միասին քննարկել ենք, համաձայնության եկել: Զուտ ընտանեկան վիճակ է եղել: Երբեք չեմ մտածել, որ գումար եմ ծախսել Լիլիթի համար:


-Ի՞նչ վեճ է եղել:

-Չեմ ցանկանում մանրամասնել: Դա ինձ համար ցավալի թեմա է:

-Կոնֆլիկտից հետո շփվո՞ւմ եք որպես քավոր սաներ:

-Մեր վեճից հետո երկու անգամ ես քայլ եմ արել՝ շնորհավորելով տարեդարձն ու Ամանորը: Բայց ոչ մի արձագանք չստացա և դրանից հետո էլ կապս խզեցի:


-Ձեր աշխատանքում առաջի՞ն անգամն է, որ վեճով է ավարտվել համագործակցությունը, թե՞ դեպքեր եղել են:

-Առաջին: Կարծում եմ, որ առաջին ու վերջինն է: Շոու-բիզնեսի շատ արտիստների հետ եմ աշխատել ու աշխատում եմ, բայց նման բան երբեք չի եղել: Ես հաշվի եմ առել երգիչների ասածը, բայց արել եմ այն, ինչ ես եմ ուզել: Սկզբում ասել են չէ չի սազի, բայց վերջում փորձելուց հետո հասկացել են, որ ճիշտ եմ եղել: Նույնը եղել է Լիլիթ Հովհաննիսյանի դեպքում:

-Ըստ շրջանառվող լուրերի՝ Լիլիթն ասել էր, որ ինքն է ամբողջ աշխատանքների հեղինակը և դուք միայն պարուհիների կերպարների վրա եք աշխատել:

-Այո, դա կոնֆլիկտից հետո է ասել: Իրականում ինձ համար ցավալի է, քանի որ իրար հետ հաց ենք կիսել, տխրություն, դժվարություն: Կարծում եմ իրենց համար էլ մեկ չի ու ծանր է այս ամենը: Բայց Լիլիթն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ երբևէ ոճաբան չի ունեցել: Դա իսկապես վիրավորական է: Ինձ համար կարևոր է, որ մարդ ունենա շնորհակալություն հայտնելու կարողություն: Ես կարող եմ արտիստի հետ աշխատել տեսահոլովակի վրա և վերցնեմ 300.000 դրամ, բայց տեսահոլովակի վրա ծախսել 600.000 դրամ: Ինձ համար այդ մարդու շնորհակալությունը ավելի մեծ գումար արժի, քան այդ 300.000 դրամը: Արտիստների հետ աշխատելն ինձ համար հոբբի է եղել, որը դարձել է մասնագիտություն: Ոչ մի ֆինանսական հետաքրքրություն չեմ ունեցել: Ես ունեմ իմ անձնական բիզնեսը, որից շատ ավելի շահույթ ունեմ: Աստված իրենց հետ: Ես ամենա-ամենան եմ իրենց ցանկանում թող հասնի միջազգային շուկա և աշխատի մեծ գումարներ:

Այս թեմայով

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...