Ереван
26 / Март / 2017

Արմեն Երիցյանի մահից հետո ԱԻՆ-ը կաթվածահար է եղել

«Հրապարակ»
«Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ իրավիճակ Է առաջացել: Նախարարության կյանքը գրեթե կաթվածահար Է եղել, ոչ բոլորն են ենթարկվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին։ Արմեն Երիցյանի մահվանից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր Է, թեպետ մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, սակայն երեկ նա մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց այդ լուրն՝ ասելով, որ ինքը նման առաջարկ չի ստացել ու մեզանից Է լսում այդ մասին։ Շատ ավելի տրամաբանական է թվում այն տեղեկությունը, որ իշխանությունը որոշել Է մինչև նոր կառավարության ձևավորումը՝ ապրիլ, նախարար չնշանակել։

Նոր նախարարը կնշանակվի նոր կառավարության կազմում, որը ձևավորվելու Է ԱԺ ընտրություններից հետո, նոր Սահմանադրության սկզբունքներով։ Սակայն ԱԻՆ-ում գնալով իրավիճակն անվերահսկելի Է դառնում, տարբեր բաժնի պետեր, այդ թվում՝ կադրերի պետը, այստեղ նոր կարգեր են սահմանել և հնարավոր Է իրավիճակը կարգավորելու համար ներսից «անցումային» նախարար նշանակվի։ Հիշեցնենք, որ քննարկվում Է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունները։ Թեև վերջին անունը, ասում են, հենց ինքն Է շրջանառության մեջ դրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
151


Просмотрено 606 раз

Այս թեմայով

loading...
Самые популярные
Сегодня
За неделю
За месяц

Откровения 18-летней проститутки (Видео)

10 ФОТО, КОТОРЫЕ ПОРВАЛИ ИНТЕРНЕТ В КЛОЧЬЯ

Четыре дня Карабаха

Курсы валют в банках Армении

Создатель Uber доволен своим бизнесом

Продается журнал Playboy