Երևան
23 / Հունիս / 2017

Ի՞նչն է խանգարում վարչապետ Կարեն Կարապետյանին մտնել ապրիլյան ընտրապայքար. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Կընդգրկվի՞ արդյոք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ գալիք ԱԺ ընտրություններում որպես ՀՀԿ թեկնածու. ուշագրավ այս հարցն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ի վերջո, հնարավոր կլինի՞ Կարապետյանի մասնակցությունը ընտրապայքարին, այն պարագայում որ.

1. Փաստացի՝ նա գործադիր իշխանության ղեկավար է,
2. Վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում:

Այս երկու խնդրահարույց հարցադրումներն իրոք մտածելու տեղիք են տալիս, այնինչ Կարապետյանը բազմիցս շեշտել է, որ այո՛, հույս ունի շարունակել աշխատանքը համապետական ընտրություններից հետո: Թեպետ խնդրո առնչությամբ ՀՀԿ-ն դեռևս հստակ դիրքորոշում չունի, սակայն մամուլի հրապարակումներին ի պատասխան, ԱԺ-ում իշխանական խմբացկության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շտապել է ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել Կարապետյանի առաջդրման շուրջ ծագած խոչընդոտի առկայության փաստը, նշելով, միայն, որ ոչ միայն Կարապետյանի, այլև նախագահ Սերժ Սարգսյանի ցուցակում լինելու առնչությամբ որևէ քննարկում դեռ չի եղել. «Ես նման տեղե կություն չունեմ, մենք այդ մասին որևէ քննարկում չենք ունեցել: Դա ընդամենը լրատվական հետաքրքրության դրսևորում է», - ընդգծել է նա Արմենպրես-ին տված պարզաբանման մեջ:

Իր հերթին, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ կոնկրետ այս պահին Կարեն Կարապետյանին որպես թեկնածու գրանցելու մասին խոսելը ժամանակավրեպ է. «Երբ կլինեն ցուցակներ, երբ ԿԸՀ-ն կիրականացնի գրանցումներ, դրանից հետո նոր ճիշտ կլինի խոսել որեւէ թեկնածուի գրացման մասին», - ասել է նա, ավելցնելով, որ օրենքը շատ հստակ ասում է՝ պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձը:

«Ժամանակ» թերթն էլ սրամտորեն նկատում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փաստացի կանգնած է ԺԷԿ-ի տեղեկանքի» լինել-չլինելու իրողության առջև, իսկ վերջինիս վարչապետության գործոնը ստացվում է, լուծելի հարց է. մի ձև այդ խնդրի տակից էլ դուրս կգան՝ դրանում կասկած չկա...

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 555 անգամ

Երկար փնտրելուց հետո վերջն ինձ համար նորմալ գործ գտա. Արմեն Պետրոսյան (Video)

Հայտնիներից ովքե՞ր են ներկա եղել օրերս կայացած հերթական աստղային հարսանիքին

Հենրիխ Մխիթարյանի և նրա մայրիկի հայկական պարը (VIDEO)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ