Երևան
28 / Մարտ / 2017

Արամ Կարապետյանը՝ «Ելք» դաշինքո՞ւմ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը շարունակում են քննարկումներ անցկացնել դաշինքներով մասնակցելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցություններից կազմված «Ելք» դաշինքը, մեր տեղեկություններով, քաղաքական ուժերի հետ շարունակում է համագործակցության քննարկումներ անցկացնել: Այս ուժերի շարքում է նաև Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը:

Մեր տեղեկություններով՝ հիմնական տարաձայնությունն այժմ արտաքին քաղաքական կողմնորոշումն է: Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքի անդամ երկու կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը, արևմտամետ կողմնորոշում ունեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ թեպետ կարծում է, որ ԵՏՄ-ից այժմ դուրս գալը սխալ է, բայց խորհրդարանում դեմ էր քվեարկել այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը: Իսկ Արամ Կարապետյանը իր հարցազրույցներում երբեք աչքի չի ընկել արևմտամետ դիրքորոշումներով:

Մեզ հետ զրույցում Արամ Կարապետյանը չհերքեց «Ելքի» հետ քննարկումներ անցկացնելու հանգամանքը: Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկներ լինում են, անցկացնում են քննարկումներ, սակայն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցությունը վերջնական դիրքորոշում չունի. «Տարբեր քաղաքական հանդիպումներ և առաջարկներ եղել և լինում են, բայց քանի որոշում չկա մասնակցության մասին, դրանք ուղղակի քննարկումներ են»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ այժմ «Նոր ժամանակներ» կուսակցությունը քննարկում է ընտրություններին առհասարակ մասնակցելու նպատակահարմարությունը, և երբ վերջնական որոշում լինի՝ ինքը կպատասխանի այլ հարցերի ևս:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը, հավանաբար, վերջնական որոշում կկայացնի փետրվարի սկզբին:


դիտվել է 152 անգամ

loading...

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

«Պապայի աղջիկները» 34-րդ և 35-րդ մասերը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ