Երևան
29 / Մայիս / 2017

Պարույր Սևակի նամակներից Սուլամիթային

… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:

Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:

Ես նույնիսկ չեմ հարցնում.
– Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
– Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:

Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կա՛մ միասին, կա՛մ Մեծ սեր` բաժանման մեջ…

Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ:

Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…


դիտվել է 685 անգամ

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Երիտասարդի մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կարող է տեսագրել (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ