Երևան
26 / Ապրիլ / 2017

Հայաստանի գյուղերում հնդկական սերիալների ժամը սուրբ ժամ է համարվում, բոլորը փորձում են... (Լուսանկարներ)

Հայաստանի հեռուստաընկերություններով միաժամանակ ցուցադրվում է 5 հնդկական սերիալ: Ինչքանո՞վ է սա նորմալ, երբ հնդիկները չեն փայլում իրենց սերիալային արվեստով, ոչինչ չեն ուսուցանում այդ սերիալներում, մի բան էլ ավելին՝ նրանք իրենց մշակույթն ու սովորույթները մտցնում են մեր երկիր:

Հայերը ոչ մի աղերս չունեն հնդկական մշակույթի հետ: Համարյա ամեն ինչ է տարբերվում, իսկ այժմ մեր երկրում օրական մոտավորապես 6-7 ժամ հեռուստատեսությամբ ցուցադրվում են հնդկական հարսանիքներ, հնդկական թաղումներ, հնդկական ծեսեր, երկրպագություններ: Պատմում են, որ Հայաստանի գյուղերում հնդկական սերիալների ժամը սուրբ ժամ է համարվում, բոլորը փորձում են այդ ժամին ավարտել բոլոր գործերը և ամբողջ ընտանիքով (նույնիսկ երեխաներն ու տղամարդիկ) նայում են հնդկական սերիալ: Եթե հասուն մարդկանց վրա կարող է և նմանատիպ սերիալները ազդեցություն չունենան, ի՞նչ կլինի դեռահասների հետ:

Մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի, որի արդյունքներն ինձ ուղղակի շոկի ենթարկեցին: Սկսեցի հնդկական սերիալներից մեկի գլխավոր դերասանի էջում կարդալ մեկնաբանությունները: Մեկնաբանությունների մեծամասնությունը անում են «յան» ազգանունով վերջացող օգտատերեր:

Նշեմ ավելին՝ դերասանը օրեր առաջ ուղիղ եթերով պատասխանում էր իրեն շնորհավորողներին և ամեն երկրորդ մեկնաբանությունը գրվում էր նորից «յան» ազգանունով օգտատիրոջ կողմից, անթիվ-անհամար բարևներ էին ուղարկվում Հայաստանից, նրան հրավիրում էին Հայաստան, սիրո բազմաթիվ խոստովանություններ լսեց դերասանը հայ աղջիկների և տղաների կողմից: Իսկ վերջում խոստովանեց, որ վերջին շրջանում շատ է նամակներ ստանում Հայաստանից: Սա միայն մի դերասանի մասով էր ուսումասիրությունը, և համոզված եմ, որ մնացած դերասանների պարագայում նույն պատկերն է:

Մնում է միայն խնդրանք-հորդորով դիմել հեռուսաընկերությունների ղեկավարներին, որ չափսոսան սերիալների համար արդեն վճարված մի քանի հարյուր կամ հազար դոլար գումարը և դադարեցնեն այդ հնդկականների ցուցադրությունը: Կարելի է բոլորով միասին պայմանավորվել և կիսատ թողնել բոլոր հնդկականները և ռեյթինգ ապահովելու փոխարեն այս ազգին ազատել այդ հնդկացավից: Հասարակության բոլոր անդամները չեն, որ կարողանում են ամեն իրավիճակում ադեկվատ լինել, բոլորը չեն, որ ունեն կրթական բարձր մակարդակ և վերջապես բոլորը այն տարիքում չեն, որ լավը վատից տարբերակեն և կարող են այս հնդկականնների հոսանքի տակ մշակութային մուտացիա ապրել:

Նյութի աղբյուր՝ https://armlifeblog.wordpress.com/2017/01/12


դիտվել է 28346 անգամ

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը (Տեսանյութ)

«Մեզ հանդիմանեց, շանթահարեց Հաց բերողը». այսօր Արթուր Սարգսյանի մահվան 40-րդ օրն է լրանում (տեսանյու...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ