Երևան
29 / Մայիս / 2017

Ucom կապի օպերատորը ոտնահարում է սպառողի շահերը. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Ucom կապի օպերատորը ոտնահարում է սպառողի շահերը: Խոսքը գնում է օպերատորի կողմից տարբեր հեռուստաալիքների հեռարձակման անսպասելի դադարեցման հետ: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, ընկերությունը չի կարողանում ապահովել իր հաճախորդների պահանջները, ինչն էլ դարձել է բազմաթիվ մարդկանց դժգոհության պատճառ: Այս խնդրի մանրամասները մենք փորձեցինք պարզել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ից.


«Իհարկե խախտում է, բայց ցավոք սրտի պետք է ասեմ, որ սա այն ոլորտն է, որտեղ մենք դեռ մշակութային և ինստիտուցիոնալ սպառողական պաշտպանությամբ չենք կարող զբաղվել:

Մեկնաբանեմ ինչու. մեզ մոտ սկզբունքային է՝ մենք վերահսկում ենք պետական վերահսկողությունը խնդրի նկատմամբ, որովհետև կարծում եմ, որ սա լավագույն օպտիմալ աշխատանքային մեխանիզմն է, որը բացառում է կամայական կոռուպցիոն ռիսկեր: Ես ընդամենը վերահսկում եմ, որ համապատասխան պետական կառույցը, որը ի դեպ կամայական ոլորտի համար գոյություն ունի, հավուր պատշաճի կատարի իր աշխատանքը: Բայց, ցավոք, սա այն ոլորտն է, որտեղ ըստ էության պետական վերահսկողություն և պետական կարգավորում չի սահմանվել»:

Մեր ճշգրտմանը, թե իսկապե՞ս չկա որևէ պետական կառույց, որը կվերահսկի ոլորտը, մեզ պատասխանեցին.
-Ըստ էության, դրանով մասնակիորեն պետք է զբաղվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Տրանսպորտի ու կապի նախարարությունը, այդ թվում՝ ՀՌԱՀ-ը: Պետք է պայմանագրերով հասկանալ, թե արդյո՞ք Յուքոմը պարտավորություն ստանձնել է հեռարձակել պարտադիր նշված ալիքները, թե՝ ոչ: Սա արդեն գնում է քաղաքացիաիրավական հարաբերություններ և կամայական սպառող կարող է իր իրավունքը վերականգնել դատական կարգով և վնասի փոխհատուցմամբ: Տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է տա եզրակացություն, թե արդյո՞ք կողմը օրենքով սահմանված կարգով ՀՀ-ում հեռարձակման թույլտվություն ստանալու ընթացքում պետք է ամբողջական տեղեկատվություն տա սպառողին, թե ինչ պարտավորություն է վերջինս ստանձնել, դրանից հետո միայն մենք կարող ենք ճշգրիտ գնահատել իրավիճակը:

Այսինքն իրենք ասում են 70 (պայմանական) ալիք, գովազդային վահանակի վրա գրում են 70 ալիք, բայց սպառողը վերցնում է և տեսնում է, որ դա այն 70 ալիքը չէ, որն ինքը պետք է ստանար: Նա ունի 70 ալիք, բայց Рай (պայմանական) չունի: Երբ կա պետական ատյանից գնահատական՝ «սա մոլորություն է, խաբեություն է», քաղաքացին գնում է դատարան իր իրավունքը վերականգնելու, իսկ երբ մարդը չգիտի կողմը լիարժեք ինչ պարտավորություն ունի ստանձնած ոչ միայն իր, այլև պետության առաջ... այստեղ կա խնդիր, որը պետք է լիարժեք հասկանալ, ցավոք ես այս տեղեկությանը լիարժեք չեմ տիրապետում:
Այն, որ այս դեպքում սպառողների շահը ոտնահարված է, երկրորդ կարծիք չկա, իսկ իրավունքի ոտնահարումը պարզելու համար պետք է աշխատեն պետական կառույցները:
Պետական կառույցի գնահատականն այս հարցի շուրջ մենք կպարզենք շուտով:


դիտվել է 1946 անգամ

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Երիտասարդի մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կարող է տեսագրել (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ