Երևան
28 / Ապրիլ / 2017

Լևոն Տեր-Պետրոյանի ներկայիս վարքագիծը չի վերաբերվում սակայն միայն իրեն. Yelaket.am

 Yelaket.am-ը գրում է.

Ապրիլյան ընտրապայքարում աչքի ընկնելու հավակնություն ունեցող ուժերի մասին (այդ թվում նաև՝ ՀՀԿ) հիմնական պատկերացումները արդեն քիչ թե շատ տեսանելի են, սակայն մշուշով են պատված այն հայեցակարգերը, որոնցով կառաջնորդվեն ընդդեմ գործող իշխանությունների, ոչ իշխանական, բայց նմանատիպ ամբիցիաներ ունեցող ընդդիմականները: Այն որ գալիք ընտրություններում շոշափելի սերնդափոխության ականատեսն ենք լինելու, դա հաստատ է, սակայն վարկաբեկված ու ռեյտինգը կորցրած հին խաղացողների անբովանդակ վերադարձները ընտրական գործընթացներ շարունակում են տեղի ունենալ կամ սպասվում են...


Այսպես ԲՀԿ-ն սպասում է Ծառուկյան Գագիկին, Ժառանգությունը՝ Հովհաննիսյան Ռաֆֆուն, դե ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյան Լևոնին, ով, այո՛, մասնակցելու է գալիք ընտրություններին... ինչո՞ւ... ինչ է ակնկալում նա մի ազգաբնակչությունից, ում գոյաբանական խնդիրները սկիզբ առան վերջինիս կառավարության տարիներին: Խելացի մտավորական, անկախության առաջամարտիկ, սակայն էլ ավելի վիճահարույց թեզիսների առաջ մղող, Արցախի խնդիրը սխալ տեսանկյունից դիտարկող մի մարդ, ով իր բազմաթիվ արժանքիների հետ մեկտեղ, արդեն վաղուց կորցրել է ստափությունը:


Լևոն Տեր-Պետրոյանի ներկայիս վարքագիծը չի վերաբերվում սակայն միայն իրեն՝ խնդիրը հենց ծեր լիդեռների մեջ է, որոնք համառորեն չեն շտապում զիջել ղեկը երիտասարդ քաղաքական սերնդին. սերունդ, որ բազմաթիվ թերությունների ու չլուծվող թվացող խնդիրների հետ միասին, կարող է և պարտավոր տանել երկիրը դեպի կայուն բարորություն...


դիտվել է 401 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ