Երևան
24 / Հունիս / 2017

Ապրիլյան մարտերը լինելու են թեժ ու ճակատագրական Հայաստանի Հանրապետության համար...Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն կարող էր վերջակետ դնել նախընտրական պայքարի առաջին փուլին: Դրանով պետք է ստվերագծվեր գալիք խորհրդարանական ընտրությունների հիմնական խաղացողների նախնական պատկերը: Եվ ահա, երկար լռությունից հետո, Ծառուկյանը դիմեց հայրենակիցներին, մասնավորապես, նշելով, որ երբեք չի ձգտել իշխանության ու չի հավակնում որևէ պաշտոնի՝ հանուն փառքի և սեփական ամբիցիաների :

Ի սկզբանէ, Ծառուկյանի մուտքը ներքաղաքական գործընթացներ՝ վճռորոշ տարբեր ժամանակահատվածներում, ընդդիմության միասնականության դեպքում միգուցե նույնական լիներ վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնած «Վրացական երազանք»-ին, որին հաջողվեց տապալել նախկին իշխանությունները: Անհնար ոչինչ չկա, սակայն մի բացառությամբ՝ ներկա պահին ոչ քաղաքական ուժերի շրջանում սոլիդարությունը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ ընդդիմադիր կուսացկության և ոչ մի առաջնորդ՝ հավանական հաղթանակի դեպքում, տեղը չի զիջի մեկը մյուսին:

Մինչդեռ պարոն Ծառուկյանը ասում է. «2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որպեսզի ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման և արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար և շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ»: Այս խոսքերում պարզ երևում է՝ օլիգարխը ներկայանում է որպես բարի սամարացի, ազգային փրկիչ, մարդ, որ զոհաբերեց իր քաղաքական ակտիվ գործունեությունը հանուն ժողովրդի անվտանգության:

Հանուն արդարության նկատենք, որ բավականին տարօրինակ է կանգնել պատնեշ ազգաբնակչության և իշխանության միջև, երբ ուղղակիորեն խնամի-բարեկամ հարաբերությունների մեջ ես գտնվում այդ ժամանակվա գործադիր իշխանության ղեկավարի հետ: Տարօրինակ ու ինքնսիրությունից դուրս է հանդուրժել խնամուդ ու վերջինիս «շեֆի» կողմից հնչած վիրավորանքներն ու պիտակավորումները: Հանդուրժել հանուն ժողովրդի՞: Այո՛, հանդուրժել ու այլևս պաշտոնապես՝ վերադառնալ մեծ քաղաքականություն ու մասնակցել 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Այո՛, ապրիլյան մարտերը լինելու են թեժ ու ճակատագրական Հայաստանի Հանրապետության համար...


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 937 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ