Երևան
28 / Ապրիլ / 2017

Առաջիկա ընտրությունների նախընտրական ծրագրերում՝ արտաքին քաղաքականական առաջնահերթությունների մասին. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության, ազգաբնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման ու խելամիտ ներքին քաղաքականության տեսլականը անշուշտ կարևորագույն տեղ է գրավում այս կամ այն քաղաքական ուժի կուսակցական ու նախըտնրական հայեցակարգում:

Ապրիլյան ընտրություններին ընդառաջ ձևավորվող դաշինքային ու միայնակ պայքարի կողմնակից ուժերը կփորձեն հանդես գալ ներքին քաղաքականության վերաբերյալ ծեծված կամ թարմ մոտեցումներով, սակայն քչերը՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ու մարտահրավերներին դիմակայելու կոնցեպցիաներով:

Գաղտնիք չէ, որ երկրի քաղաքական ուժերի «դրսային» նախասիրությունները տարբեր են. արևմտամետ, հայամետ, ռուսամետ: Ոմանք էլ՝ խնդրահարույց պատկերացումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության լուծման,
արտաքին աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու և զարգացնելու շուրջ:

Տարիների փորձ ունեցող լճացված ու փորձված մրցակիցներ, բայց գործող իշխանությանը ոչ հակակշիռ ուժերը իրարամերժ, բայց ընդհանուր առմամբ միանման են մտածում դաշնակիցների ընտրության հարցում.

Իսկ Ղարաբաղի գործոնը ստիպում է բոլորին հանգել այն եզրակացության, որ միակ փրկությունը այս հարցում Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելն է:

Ու դա այն պարագայում, որ ՌԴ այնքան էլ համակարծիք չէ կոնկրետ Արցախի հարցում, ավելին՝ ռազմավարական նշանակության հարաբերություններ է ամրապնդում Ադրբեջանի հետ:

Կարծես թե, հինավուրց կուսակցությունների հետ ամեն-ինչ պարզ էր:

Հետաքրքիր կլիներ նաև հասկանալ նոր ու թարմ դաշինքների այլընտրանքը արտաքին քաղաքականության հարցում՝ բայց արի ու տես, այստեղ էլ բախվում ենք հակասությունների հետ՝ ոչ-ոք չգիտի, թե ո՞վ է Հայաստանի Հանրապետության իրական դաշնակիցը, թեպետ իրատեսական ու շահեկան կլիներ, որպեսզի առաջիկա ընտրությունների մասնակից ուժերից որևէ մեկը՝ իր արտաքաղաքական առաջնահերթություններում հայացք հառեր Չինաստանի ու Իրանի ուղղությամբ: Այս երկու պետություններն՝ ի տարբերություն Ռուսաստանի և Արևմուտքի, ազնիվ խաղացողներ են ու պատրաստ են նշանակալի ներդրումներ կատարել մեր երկրում:

 


դիտվել է 479 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ