Երևան
26 / Մայիս / 2017

Իրարամերժ զգացողություններ ունեմ. Վաչե Թովմասյանը` հայր դառնալու եւ դստեր անվան ընտրության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` սիրված հումորիստ եւ դերասան Վաչե Թովմասյանն ու նրա կինը` Գայանե Մանուկյանը, այսօր ծնողներ են դարձել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վաչեն նշեց, որ իրենց դուստրը` Միան, ծնվել է առավոտյան` ժամը 8:00-ին:

«Իրարամերժ զգացողություններ ունեմ. եւ շփոթված եմ, եւ շատ ուրախ: Անբացատրելի զգացումներ են»,-նշեց հումորիստը` հավելելով, որ թե Միան, թե Գայանեն իրենց շատ լավ են զգում:

 

Վաչեից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչով էր պայմանավորված փոքրիկի անվան ընտրությունը.

«Ոչ մի հատուկ պատճառ չկար, որ որոշեցինք Միա անվանել դստերս: Պարզապես, թե ինձ, թե Գայանեին շատ էր դուր գալիս այդ անվանումը: Անվան ընտրությունը մեր համատեղ որոշումն է եղել»,-տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ Վաչեն եւ Գայանեն ամուսնացել են 2013 թ-ի նոյեմբերին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին` փոքրիկ Միային մաղթելով առողջություն եւ խաղաղ մանկություն:

Սյունե Առաքելյան


դիտվել է 3820 անգամ

Տիտանիկ. մեզ 100 տարի խաբել են (video)

Լուսանկարներ, որոնք ոչ ոք չի կարող հասկանալ և բացատրել (video)

10 բան աղջիկների մոտ, որոնք խելքահան են անում տղամարդկանց (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ