Երևան
29 / Մայիս / 2017

Տարոն Մարգարյանը «սպանեց» իմ 9 տարվա ընկերոջը. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի 50-ամյա մի բնակչուհի, ով օրերս կորցրել է ընտանիքի լավագույն բարեկամներից մեկին:
«Չապին արդեն 9 տարի մեզ հետ էր ապրում, մեր ընտանիքի անդամն էր: 2007թ.-ին այդ փոքրիկ սև պուդելին գնեցի 50 հազար դրամով, այն ժամանակվա համար մեծ գումար էր: Այդքան տարիներ նա մեզ հետ էր ապրում, իսկ հիմա որոշ մարդկանց վատ աշխատանքի պատճառով մենք կորցրեցինք նրան:


Ամեն առավոտ Չապին դուրս էր գալիս տանից իր բնական կարիքները հոգալու, բայց այդ օրը շատ ուշացավ: Նա դրսում էր, ես շան վնգստոցի ձայներ լսեցի, բայց չմտածեցի, որ նա է: Հետո դուրս եկա ու սարսափելի տեսարանի ականատես եղա: Մեր Չապիին հոշոտել էին թաղամասում շրջող կատաղած թափառական շները»,- պատմեց նա:
Կինը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ իրենց թաղամասի թափառական շները իսկական չարիք են դարձել նաև մարդկանց համար:
«Ես գրեթե ամեն օր ուշանում եմ աշխատանքից շների պատճառով, քանի որ ուղղակի վախենում եմ նրանց բաժին դառնալ: Այժմ, երբ լույսն ուշ է բացվում, այդ կատաղած շների պատճառով ընդհանրապես հնարավոր չէ ժամանակին աշխատանքի հասնել: Այնտեղ ուղղակի ոհմակ է գոյացել»,- շարունակում էր պատմել նա:

Մեր հանրապետությունում և հատկապես Երևանում թափառող կենդանիների խնդիրը կարծես այդպես էլ չի լուծվում: Կամ կենդանիներին ամենաանմարդկային ձևով ոչնչացնում են, կամ դրանք շարունակում են թափառել փողոցներում՝ վտանգ ներկայացնելով հասարակության համար:
Ըստ «Հետք»-ի 2015թ.-ի հոդվածի, Երևանի քաղաքապետարանը 2006թ.-ից սկսած հայտարարում է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ: 2009 թ.-ից սկսած՝ հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: 2015թ.-ին ընկերությունը որոշեց չմասնակցել հայտարարված մրցույթին մի շարք սկանդալային պատմությունների պատճառով, սակայն, ի վերջո հաղթող ճանաչվեց կրկին տվյալ ընկերությունը: Ըստ ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանի, իրենք այնուամենայնիվ դիմել են 3-րդ անգամ հայտարարված մրցույթին. 2 անգամ մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: Այսինքն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ը միակ ընկերությունն է, որ մասնակցության հայտ է ներկայացնում:
«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն բնապահպանների և կենդանիների շահերի պաշտպանների շրջանում դժոխային կազմակերպություն է համարվում: Ընկերության անմարդկային մեթոդների մասին լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել անգամ: «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը տվյալ ընկերության դեմ պայքարող ամենաակտիվ մասնակիցներից է: Դեռ 2014թ.-ին YN.am-ի (Երևան Նյուզ լրատվական կայք) հետ զրույցում նա ասել է, որ կազմակերպությունը Երևանից մոտ 18 կմ հեռու գտնվող Նոր Արտամետ գյուղի բնակիչները ցույց են տվել այրված շների ոսկորներ, լիդոկայինի ամպուլաներ: «Սա կրիմինալի գործ է, որովհետև հնարավոր չէ պատկերացնել, թե մարդկային դաժանության որ աստիճանում է գտնվում շանը լիդոկայինով քնեցնելը»,- ասել է Ն. Մեհրաբյանը՝ նշելով, որ բնակիչների հետ էլ են խոսել, ովքեր ասել են, որ բացի սարսափելի հոտերից, ամեն օր լսում են այդ կրակոցների ձայները:
Ըստ «Հետք»-ի, այս ընկերության հիմնադիրները և սեփականատերերը 2005-2007 թթ. եղել են ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը ու Դավիթ Ներսիսյանը, 2007-2012 թվականներին սեփականատեր է դարձել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով Ռուբեն Սադոյանի եղբայրն է: 2012-ից ընկերության 100% բաժնետեր է դարձել «Համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միհրան Փիլոսյանը: Ռուբեն Սադոյանը Փիլոսյանի ղեկավարած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Ընկերության ծառայություններից օգտվելու համար Երևանի քաղաքապետարանը հսկայական գումարներ է ծախսում: Խոսքը գնում է 220 մլն դրամի մասին, որը յուրաքանչյուր տարի վճարվում է ընկերությանը:
Այս խնդիրը, որն այդպես էլ պատշաճ լուծում չի ստանում, Հայաստանի Հանրապետությանը որակային տեսանկյունից երկար տարիներով հետ է մղում զարգացման սանդղակից: Կենդանիների նկատմամբ այսպիսի վարմունքը բնորոշ է քաղաքակրթության և զարգացվածության ցածր մակարդակ ունեցող երկրներին:


դիտվել է 4728 անգամ

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Երիտասարդի մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կարող է տեսագրել (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ