Երևան
28 / Մարտ / 2017

25-ամյա հայոց բանակը. ազգ-բանակ հայեցակարգը գենետիկայի, այլ ոչ թե մարդածին օրենքի արգասիք է. Yelaket.am

 Yelaket.am-ը գրում է.

Յուրաքանչյուր պետության անվտանգության գրավականը կուռ ու հզոր բանակ ունենալն է. դա անժխտելի փաստ է: Սակայն, ճակատագրի բերումով, թե ակամա, ստացվել է այնպես, որ հայ ազգում պարզապես չկա տարբերակում զինվորականի ու խաղաղ բնակչի: Մեր դժվարին, կորուստներով ու ձեռքբերումներով, բազմաթիվ դժբախտություներով լի պատմությունը լուռ վկան է առ այն, որ անկախ սեռից, տարիքից, հարկ եղած դեպքում հայը թողել է իր անհոգ ու աշխարհիկ կյանքը, ձեռքը զենք վերցրել ու դուրս եկել մարտի: Միգուցե հենց սա է մեր ազգի երկարակեցության ու վերածննդի գրավականը: Այնպես որ ազգ-բանակ հայեցակարգը գենետիկայի, այլ ոչ թե մարդածին օրենքի արգասիք է:

Անքաքտելի փաստ է. թե՛ պատանի, թե՛ ծերուկ, թե՛ կին ու մայր, թե՛ պահեստազորի պրոֆեսիոնալ զինվորական. մեկ է բոլորը զինապարտ են ու պատրաստ հենց հիմա կանգնել սահմանապահ զինվորի կողքին: Այդպես էր 1990 թվականին, բացառություն չէր 2016 թվականի ապրիլը: Մենք կարող ենք անվերջ բարձրաձայնել գեներալիտետի շրջանում կոռուպցիոն երևույթների մասին, սպառազինության պակասի ու ձգձգվող պատերազմի մասին, սակայն դրանից անփոփոխ կմնա այն պարզ ճշմարտությունը՝ բանակը զինվորն է, սահմանը՝ ժողովրդինը: Եվ ոչ մի անբարեխիղճ գեներալ չի կարող ստվեր գցել սրբազան պարտքը կատարող պատանու վրա, որը ցավոք, ինչպես հայտնում են գրեթե ամեն օր, զոհվում է, թողենելով իր հետևից չվաճառվող ու անգին ժառանգություն՝ հայրենիքի պաշտպանություն:

Մենք բոլորս՝ մեր տեղում զինվոր ենք ու կանգնած ենք բլինդաժում: Սահմանապահը ապահովում է արտաքին սահմանների պաշտպանությունը, մեր ձեռքում՝ ներքին անվտանգությունն է: Ներսում մենք պարտավոր ենք մի կողմ թողնել արհեստական պառակտման տանող այդ տհաճ երևույթները՝ կուսակցական ու տեղային պատկանելիությամբ տարբերակումները: Մենք պետք է խուսափենք քաղաքացիական պատերազմի տանող ցանկացած ներքաղաքական ու ներանձնական վեճերից ու գիտակցենք մի բան՝ բոլորիս նպատակը մեկն է հզոր հայրենիք ունենալն է, որի մեջ մտնում է բարեկեցիք հասարակություն, կուռ պաշտպանական բանակ, տնտեսություն, մշակույթ:

Շնորհավոր տոնդ, հայ զինվոր: Ու թող քեզ ուղղված մաղթանքները հնչեն 365 օր անընդմեջ...


դիտվել է 23646 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 34-րդ և 35-րդ մասերը (Տեսանյութ)

Տեղում աշխատող մասնագետներին հաջողվել է վտանգավոր գոտուց դուրս բերել Դավիթաշենի կամրջից ցած նետվել ս...

Հայկոն, Սոֆի Մխեյանը, Ալլա Լևոնյանը և այլ հայտնիներ՝ ՀՀԿ քարոզարշավին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ