Երևան
27 / Հուլիս / 2017

Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս ուրարտական շրջանի դամբարան է բացվել՝ կարևոր գտածոներով (լուսանկարներ)

Օրերս Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս բացվել է ուրարտական շրջանի դամբարան: Այսօր հրավիրված ասուլիսին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրեց պեղումների մանրամասները: Ըստ նրա՝ պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները կհամալրեն Մեծամորի ցուցադրությունը:

«Նյութերը շատ լավն են և վերաբերում են մ.թ.ա. 7-րդ դարին, ըստ ամենայնի՝ բարձրաստիճան անձնավորության խմբային թաղում է եղել, նրան ուղեկցել են նաև անդրաշխարհի ուղեկիցները»,-ասաց նա:

Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ չնայած կմախքները խառնված են եղել իրար, բայց իրենց մարդաբանը պարզել է, որ այնտեղ 4 տղամարդ կա և մեկ կին: «Տղամարդը, երևում է, որ բարձրաստիճան անձ է, առաջնորդներից մեկը, և միանշանակ է, որ գործ ունենք սոցիալական բարձր անձի թաղման արարողության հետ, ունենք շքահանդեսային խեցեղեն: Այսինքն՝ մ.թ.ա. 7-րդ դարից Սևանի ավազանը դարձյալ կարևոր դեր է ունեցել Վանի թագավորության տնտեսական, քաղաքական կյանքում»,-ասաց նա:

Գտածոներից նա առանձնացրեց երկաթից նիզակի և դաշույնի բեկորները, բրոնզե շիթը, ագաթից պատրաստած ուլունքահատիկները, ոսկյա ներդիրները, որոնց վրա զարդանախշեր կան և այլն:

Հարցին, թե բացահայտումները ուրարտական դարաշրջանին ի՞նչ նոր բան են ավելացնում, Աշոտ Փիլիպոսյանը պատասխանեց, որ 7-րդ դարից քիչ սրբագիր տեքստեր ունենք:

«Ըստ էության, Ուրարտուի պատմամշակութային ամբողջ կյանքն ընկնում է բնագիտական նյութերի վրա, դամբարանը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, հավանաբար Արգիշտի երկրորդի կամ Հուսա երկրորդի ժամանակաշրջանն է, կարևոր դեր է ունեցել Վանի թագավորության կազմում, այն վերահսկել է դեպի Արցախ տանող ճանապարհը և, հավանաբար, նաև որոշակի դեր է ունեցել դեպի Սոթք, դեպի հարավ և դեպի հյուսիս՝ Սպահան տանող ճանապարհների վերահսկման համար, քանի որ այստեղ ոսկու հանքեր կային, և թագավորությունը շահագրգռված էր վերահսկելու համար»,-ասաց նա:

Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ դամբարանն այստեղ եզակի չէ, տարածքում ևս ուրարտական շրջանի դամբարաններ կան՝ Սուղան գյուղում, Կարմիր գյուղում, Գավառի տարածքում, Մթվի ձորում, ուղղակի գտածը պեղածների մեջ ամենաշքեղն է:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրենն անդրադարձավ նաև նախորդ տարվա պեղումներին և նշեց, որ Մեծամորի դամբարանադաշտի պեղումների ժամանակ ոսկյա և ագաթի վզնոց են գտել:

«Որտեղ որ Մեծամորի դամբարանադաշտում պեղել ենք, ավերված էր, ինչ-որ բան մնացել էր, և այդ ինչ-որ բանից 22 ոսկու ուլունքահատիկ է դուրս եկել և 1000-ից ավելի անագի հատիկներ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ տարածքը կարևոր է, քանի որ այստեղ քաղաք էր ձևավորվում, և այն ընդգրկում է մոտ մ.թ.ա. 12-10-դարերը՝ մինչուրարտական շրջանը:

Աշոտ Փիլիպոսյանն իր խմբի հետ նաև մասնակցել էր Զորաց քարերի պեղումներին. նա նշեց, որ անցած տարում գտել են այն քարհանքը, որտեղից բերվել են Զորաց քարերը: Դրանք բերվել են 700 մետրից 1 կմ հեռավարության վրա: Հանքում քարեր են գտել, որոնք ջարդված անցքեր են ունեցել:


դիտվել է 14945 անգամ

Հայ հայտնի կանայք առաջ և հիմա

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)