Երևան
29 / Մայիս / 2017

Շրջանառության հարկ. Կառավարության «խթանող» քայլը կործանում է տնտեսվարողներին.YN.am

YN.am-ը գրում է.

2012թ.-ին ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել դրանով աշխատող տնտեսվարող սուբյեկտներին: Մանրամասնենք խնդրի էությունը. տնտեսվարող սուբյեկտը իր հաշվապահական հաշիվը կազմում է վճարելով կամ ԱԱՀ, կամ շրջանառության հարկ: ԱԱՀ-ով աշխատելն առավել գրավիչ է որոշ տնտեսվարողների համար, քանի որ հարկային ամբողջ բեռն իրականում ընկնում է սպառողների վրա: Ենթադրենք X սուպերմարկետը ապրանք է գնում Y ընկերությունից, որը վճարում է ԱԱՀ:

Y-ի կողմից վաճառվող ապրանքի գնի մեջ արդեն իսկ ներառված է ԱԱՀ վճարը, որը տվյալ պահին վճարում է X սուպերմարկետը: Գնված ապրանքի ինքնարժեքին սուպերմարկետն ավելացնում է նաև իր կողմից արդեն վճարված 20% ԱԱՀ գումարը և այն վաճառում սպառողներին: ԱԱՀ կրկնակի հարկումից խուսափելու համար պետությունը հնարավորություն է տալիս կատարել հաշվանցում և 2-րդ անգամ չվճարել ավելացված արժեք: Օրինակ. X սուպերմարկետը գնեց 120 դրամ արժեղությամբ ապրանք Y ընկերությունից, որից 20 դրամը (20%) ԱԱՀ-ն է: Սուպերմարկետն արդեն իսկ վճարել է 20 դրամ ԱԱՀ: Այն ապրանքի գնին գումարում է այդ նույն 20% ԱԱՀ-ն, որի համար վճարել է: Ապրանքի գինը դառնում է 120 + 120*20/100 = 120 + 24 = 144 դրամ: Երբ սպառողը ձեռք է բերում 144 դրամ արժողությամբ ապրանքը, X սուպերմարկետը պետք է վճարի 24 դրամ ԱԱՀ, բայց քանի որ սուպերմարկետն արդեն իսկ վճարել է 20 դրամ, ապա վճարում է միայն 4 դրամը:

Շրջանառության հարկ վճարողները, կախված գործունեության ոլորտից, վճարում են 3.5-20 տոկոս հարկ: Շրջանառության հարկ վճարող են համարվում այն տնտեսվարողները, ում իրացումը չի անցնում 113,4 մլն դրամից: 2015թ.-ին 58,35 մլն դրամի շեմը փոխարինվեց 113,4 մլն դրամի: Այս քայլով նախատեսվում էր փարատել այն մտահոգությունները, որ փաստաթղթավորման բացահայտման դեպքում կարող են լինել տնտեսվարողներ, որոնց իրական շրջանառությունը կգերազանցի 58,35 մլն դրամը և նրանք կհայտնվեն ԱԱՀ դաշտում: Սակայն, այս քայլը հանգեցրեց նրան, որ շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողները կանգնեցին լուրջ խնդրի առջև: Նրանց ապրանքը բազմաթիվ խանութների, սուպերմարկետների կողմից չի ընդունվում իրացման, քանի որ ԱԱՀ դաշտում աշխատող սուպերմարկետը չի կարողանում հաշվանցում անել և հարկային բեռը տեղափոխել սպառողների վրա: Այսպիսով, տնտեսվարողի ապրանքը չի իրացվում:

Սրա վառ օրինակն է հանդիսանում «Նորմա-Կաթ» ընկերությունը, որի արտադրանքը հրաժարվում է ընդունել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը: Սա պարզ դարձավ, երբ սպառողները նկատեցին, որ տվյալ ֆիրմայի ապրանքները, որոնք նախկինում գնել են տվյալ սուպերմարկետից, վերացել են: Մեր լրագրողը այցելեց սուպերմարկետ և անձամբ համոզվեց, իսկ հարցին, թե ինչո՞ւ այլևս տվյալ սուպերմարկետում չի վաճառվում «Նորմա-Կաթ»-ի արտադրանքը, ընկերությունից մեզ պատասխանեցին, թե սուպերմարկետը հրաժարվում է ընդունել իրենց արտադրանքը՝ պատճառաբանելով այն, որ իրենք ԱԱՀ դաշտում չեն: Մեր զրուցակցի խոսքերով, իրենք վճարում են 5 տոկոս հարկ, բայց այժմ իրենց ստիպում են վճարել ԱԱՀ՝ 20 տոկոս: Ճիշտ է ընկերությունը իր արտադրանքը հանձնում է այլ խանութների, բայց հիմնական իրացումը տեղի է ունենում մեծ սուպերմարկետներում:

Այս խնդիրը ոչ միայն արտադրողի վրա բացասական ազդեցություն թողնում, այլև սպառողների: Քանի որ, եթե խոշոր վաճառքի կետերը հրաժարվեն ընդունել շրջանառության հարկով աշխատող արտադրողների արտադրանքը, ապա նրանք դուրս կմղվեն շուկայից և սպառողին հասանելի կլինի միայն ԱԱՀ-ով հարկվող, ավելի բարձր գնով ապրանքը:

Հուսով ենք վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, ըստ իր խոսքերի, լծվել է ՀՀ տնտեսությունը ոտքի հանելու բարդ գործին, անտարբեր չի անցնի տնտեսվարողների բարձրաձայնած այս խնդրին:


դիտվել է 7311 անգամ

Լիլիթ Կարապետյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Հայ զինվոր» (video)

Խենթ ու թեժ մերկապար՝ Վարդայից (video)

Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Հեռու կամ մոտ» (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ