Երևան
25 / Մարտ / 2017

Արթուր Բաղդասարյանին և Հեղինե Բիշարյանին «բժշկական օգնություն» է հարկավոր. YN.am

YN.am-ը գրում է.

Հետաքրքիր է՝ որքան կարճ հիշողություն ունեն ՀՀ գրեթե բոլոր պատգամավորներն ու մյուս պաշտոնյաները: Նրանց բոլորին կարելի է մեկ բժշկի մոտ ուղղորդել և նույն դեղորայքը նշանակել: Այս հիվանդությունից ամենաուժեղ տառապող քաղաքական ուժերից մեկը «Հայկական վերածնունդ»-ն է:

«Կինը քաղաքականության մեջ՝ նշանակում է ճաշակ, կինը քաղաքականության մեջ՝ նշանակում է նրբանկատություն ու հանդուրժողականություն, միևնույն ժամանակ՝ արդարամտություն, պայքարի ոգի ու բովանդակություն»: Այս մասին հունվարի 22-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության Կանանց միության համագումարի ժամանակ հայտարարեց ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Հավանաբար պարոն Բաղդասարյանն ի նկատի ուներ իր թիմակից, ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին: Նա ևս ճարտարալեզու է գտնվել՝ ասելով. «Իրավունք չունենք գայթակղվել գեղեցիկ խոսքերով, կեղտոտ գարշահոտ ունեցող իրենց թալանած փողերով»;


Հիշեցնենք մի փոքր դրվագ Հեղինե Բիշարյանի անցյալից:
Հեղինե Բիշարյանի և Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ այս տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց և հաստատ դրական ազդեցություն չունեցավ Հեղինե Բիշարյանի «հայ կնոջ» կերպարի վրա: Տեսանյութից պարզվեց, որ Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյանը եկեղեցիով քույր և եղբայր են դարձել: Հավանաբար սա այն դեպքն է, որ տիկին Բիշարյանը կցանկանար մոռանալ, բայց, ցավոք սրտի, ստիպված ենք հիշեցնել:

Հավանաբար նաև վերոնշյալ մեջբերումը Սամվել Ալեքսանյանին չի վերաբերում, քանի որ հենց նույն տեսանյութում տիկին Բիշարյանը պատասխանում է լրագրողի հարցին. «Երբեք Ալեքսանյանը կեղծիքներ չի արել, նա չափից շատ լավություններ է արել»:

Քանի որ խոսքը գնաց կանացիության և հայկական քաղաքական դաշտում ներկա կանանց մասին, ապա հիշեցնենք ևս մեկ դեպք: 2016թ.-ի հունիսին, երբ Նիկոլ Փաշինյանը կոպիտ արտահայտվեց վերոնշյալ տիկնոջ մասին, նրա արձագանքն ապշեցնող էր. «Համբալ, շիշը կտամ գլխիդ:

Չափներդ ճանաչեք, եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս: Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի, ոչ թե էստեղ վազելով երկու բառ ասեք ու թռեք»:
Իրավամբ կանացի պատասխան...

 


դիտվել է 2406 անգամ

loading...

Շրջադարձային զարգացումներ. «Պապայի աղջիկները» 32-րդ և 33-րդ մասերը (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 30-րդ և 31-րդ մասերը (Տեսանյութ)

Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության արարողության Ժամանակ...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ