Երևան
28 / Ապրիլ / 2017

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել

ՀՀ ոստիկանությունն այսօր, ժամը 10.30 ստացել է վթարի մասին երկրորդ ահազանգը Երևան-Երասխավան ճանապարհի գրեթե նույն հատվածում, որտեղ այսօր առավոտյան ավտոբուս էր կողաշրջվել։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշվեց, որ 4 մեքենաների մասնակցութամբ վթարի ժամանակ պատճառվել է միայն նյութական վնաս, տուժածներ չկան:

Shamshyan.com կայքն այս վթարի առնչությամբ գրում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ՃՏՊ-ում ներգրավված ավտոմեքենաներից 050 ԼԼ 55 համարանիշի Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին. վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։

Արարատի մարզպետարանից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վթարի է ենթարկվել։ Մարզպետի ընդունարանից Tert.am–ի հարցին ի պատասխան, թե արդյոք մարզպետի կամ նրա մեքենայի մասնակցությամբ վթար տեղի ունեցել է, պատասխանեցին. «Մարզեպտը առավոտյան 9-ից աշխատանքի է եկել, իրեն շատ լավ զգում»։

Ճշտող հարցին, թե գուցե վթարված մեքենան մարզպետինն է, բայց Արամայիս Գրիգորյանը վթարի պահին մեքենայի մեջ չի եղել, ընդունարանի աշխատակիցը պատասխանեց։ «Չգիտենք»։


դիտվել է 20624 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ