Երևան
30 / Մարտ / 2017

Դավիթ Տոնոյանը նշանակվել է ԱԻ նախարար

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ մինչ այդ Tert.am-ի հետ զրուցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյան ասել էր, որ այսօր՝ ժամը 16-ին արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը կհանդիպի ԱԻՆ աշխատակազմի հետ։

Կենսագրություն

· 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
· 1997 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։
· 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
· 1992-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
· 1994 թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
· 1997 թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
· 1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
· 2004-2007 թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
· 2007-2008 թթ. ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
· 2008-2010 թթ. ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
· 2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Պարգևատրվել է

· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)։
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։
· ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։
· ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
· ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ է:


դիտվել է 9114 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 36-րդ սերիան (Տեսանյութ)

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ