Երևան
27 / Հուլիս / 2017

Ո՞վ է Հրազդանի արյունալի և դաժան սպանդի պատասխանատուն. YN.am

YN.am-ը հրապարակեց սարսափելի տեսանյութեր, թե ինչպես են Հրազդան քաղաքում, հավանաբար համատիրության աշխատակիցները, անխղճորեն ոչնչացնում թափառող կենդանիներին, մասնավորապես շներին: Մենք ահազանգը ստացել ենք կենդանիների ճակատագրով մտահոգ քաղաքացուց, ով նաև ներկայացրեց ապացույցներ:
Այժմ ցանկանում ենք անդրադառնալ արյունահեղության «քաղաքական պատասխանատուներին»:

Առաջին պատասխանատուն իհարկե Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանն է: Վերջինս քաղաքապետ է 2002թ.-ից: 2016թ.-ի ապրիլ ամսին Արամ Դանիելյանը պայքարեց քաղաքապետի պաշտոնի համար ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի դեմ և հաղթեց: Ընդ որում, ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այս ընտրությունների ընթացքում Սասուն Միքայելյանի օգտին տրված ոչ մի քվե չի կորսվել»: Այսինքն, սա նշանակում էր, որ Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է հրազդանցիների մեծամասնությունը:

Այսօր, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի թույլտվությամբ, օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում դաժանորեն սպանդի են ենթարկվում թափառող կենդանիները:

Հրազդան համայնքը և նրա ղեկավար կազմը գտնվում է անմիջապես Կոտայքի մարզպետարանի ենթակայության տակ: Կոտայքի մարզպետը Կարապետ Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլայանի որդին, և ի վերջո Արամ Դանիելյանի ընկերը: 2016թ.-ի Հրազդան համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում մարզպետը ակնհայտ սատարում էր ընկերոջը՝ Արամ Դանիելյանին:

Այսօր, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի համաձայնությամբ, օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում սպանված շների արյան հետքեր են, որը տեսնում են նաև երեխաները:

ՀՀ մարզպետարանները կազմում են Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակառույցներ: Այսպիսով, կենդանիներին ոչ քաղաքակիրթ եղանակով սատկացնելու գործում մեղքի իր բաժինն ունի դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը: Ի դեպ, փետրվարի 2-ին, մարզ էր այցելել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրան, հավանաբար, ցույն չեն տվել սպանված կեդանիների դիակները, արնաշաղախ հետքերը:

Ի վերջո, անդրադառնանք նաև Կոտայքի մարզից ընտրված ԱԺ պատգամավորներին: Մարզի բնակիչների ձայների շնորհիվ նույն ինքը Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանն ու Մելիք Մանուկյանը այժմ ԱԺ պատգամավորներ են: Ինչպես տեսնում ենք Ծառուկյանական կլանը ուղղակի գրավել է Կոտայքի մարզը: Դեռ ավելին, վերոնշյալ մարդիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ցանկանում են հայտնվել նաև նոր Խորհրդարանում: Հավանաբար նրանք կարծում են, որ այսքան տարի որպես պատգամավոր արդյունավետ են աշխատել և ցանկանում են նույն կերպ շարունակել: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն այն եզակի պատգամավորն է, ում ԱԺ նիստերի 5 տարվա այցելությունները կարելի է հաշվել մատների վրա:

Իսկ սպանված կենդանիները ո՞ւմ խղճին են:


դիտվել է 9099 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)