Երևան
24 / Հունիս / 2017

Մխիթարյան. Խնդիրներ չեմ ունեցել Մոուրինյուի հետ, միայն դժվարություններ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Յուրգեն Կլոպի հետ, ում հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Եթե համեմատենք Մոուրինյուին Կլոպի հետ, ապա նրանք երկու տարբեր անհատականություններ են: Նրանք երկուսն էլ ընկերական են, հիանալի մասնագետներ են: Սակայն նրանց աշխատելաոճը տարբերվում է:

Մոուրինյուի հետ սկզբնական շրջանում ոչ թե խնդիրներ են եղել, այլ դժվարություններ: Հեշտ չէ, քանի որ պետք է հարմարվես նոր մարզչին, մարզումներին, հանդիպումներին: Սակայն այնուհետև նոյեմբերին սկսեցինք հաղթել: Նույնիսկ երբ չէի խաղում, ժպտում էի, քանի որ, եթե տխրեի կամ կորցնեի ինքնատիրապետումը, ոչինչ չէր օգնի ինձ: Վստահ էի, որ կստանամ իմ շանսը, քանի որ բոլորն այս թիմում ստանում են այն»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Metro»-ն:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 6931 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ