Երևան
29 / Մայիս / 2017

Նախկին նախարարների քաղաքական տրիոն եկավ ընդհանուր հայտարարի. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Երեք նախկին նախարար՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև՝ Լ. Տեր-Պետրոսյանի ու Ռ.Քոչարյանի նախագահության օրոք արտաքին քաղաքականության պատասխանատուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, համապատասխանաբար, այսօր կստորագրեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը:
Սա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն»-ը, «Համախմբումը» և Սեյրան Օհանյանը կմասնակցեն դաշինքով, որի հիմքում կարելի է ենթադրել, դրված է միգուցե ազնիվ մտադրությունը, շարունակել կամ նոր-նոր կյանքի կոչել այն բոլոր ազգանպաստ ու պետականամետ ծրագրերը, որոնք ինչ-ինչ պատճառներով անհնար են եղել իրականացնել վերոշնյալ քաղաքական գործիչների պաշտոնավարման ժամանակ:

Նախընտրական ինտրիգների տվյալ ժամանակահատվածում իսկապես դժվար է նժարի վրա դնել բոլոր դաշինքներին, այսպես ասած, ձեռնամարտի միջոցով չափել բոլորի ուժերը: Մի կողմ թողնելով բոլորի արածն ու չարածը, անձնական ու պետական հավակնությունները ու մարդկային որակները, պետք է այնուամենայնիվ ողջունել այն փաստը, որ ունեցած հակասությունները չեն խանգարում գոնե համախմբվել մի գաղափարի շուրջ՝ հաղթահարել անցողիկ շեմը:

Իսկ թե իրականում, որ քաղաքական միավորը կամ դաշինքը կկարողանա առաջ անցնել ռեսուրսներով, պետական լծակներով ու ֆինանսներով զորեղ գործող ՀՀԿ-ին, ցույց կտա ժամանակը: Իսկ ինչ վերաբերվում է հնարավոր քաղաքական ու գաղափարական պայքարին, պետք է նշել, որ արդեն վաղուց ընտրական գործընթացներում դադարել է գործել պայքարի այդ մեթոդը, թեպետ ստեղծված դաշինքների առնվազն մի քանիսի ակունքներով իսկապես բանիմաց անձինք են կանգնած:

Ինչ խոսք, կարևոր խնդիր կա նրանց առջև դրված՝ համոզել ընտրողին, որ այս անգամ խոստումը հոմանիշը կլինի գործի... 

Ի դեպ, Դալլաքյանական «Երրորդ Հանրապետությունը» հանկարծ դադարեցնում է համագործակցությունը Օսկանյանի կուսակցության հետ: Չի միանում այդ դաշինքին նաև Դեմոկրտական կուսակցությունը՝ ի դեմս ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանի:

 


դիտվել է 22052 անգամ

Լիլիթ Կարապետյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Հայ զինվոր» (video)

Խենթ ու թեժ մերկապար՝ Վարդայից (video)

Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Հեռու կամ մոտ» (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ