Երևան
29 / Մայիս / 2017

Ես քեզ տեսա, կարծեմ, թոռնիկ ունես և, ամուսնուդ գիտեմ, այր է, մի արժանի...

Դու գնացիր․․․ Առանց,
վերջին համբույր տալու,
Ու մի երկտող՝ անմիտ,
ու չխմված գինի,
Ու վարսերիդ բույրն եմ
արդեն, վաղուց որսում,
Իմ բարձերի վրա,
գրողը ինձ տանի։

Շրջազգեստ եմ անվերջ
Հանել, դրել մի կողմ,
Ու սրտեր եմ այրել,
Առանց ապրումների,
Աստղագետի նման,
հոգիներ եմ պեղել,
Երկինքներում՝ չքնաղ
կանանց, աղջիկների։

Բայց ուղեղիս մաղված
ոսկյա մնացորդում,
Քո վարսերի բույրն է
տարիներս լցրել,
Ու անավարտ սիրո
բոցավառուն լույսով,
Տասնյակներս՝ ապրած
իմաստալից այրել։

Գիտե՞ս, ես քեզ տեսա,
կարծեմ, թոռնիկ ունես
Եվ, ամուսնուդ գիտեմ,
այր է, մի արժանի,
Ու վարսերիդ բույրով
ես, քեզ երեկ գտա,
պատահական, հանկարծ,
Մի փողոցում՝ հայտնի։

Ու թող լինի Աստված
քեզ պահապան, իմ սեր,
Ու երջանիկ լինես,
աղոթում եմ հիմա
Քո երկտողն էլ, որպես
ճակատագրի նվեր,
Թող փարոսի նման
իմ հուշերում շողա։

Վանյան Դավիթ


դիտվել է 12184 անգամ

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Երիտասարդի մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կարող է տեսագրել (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ