Երևան
23 / Հունիս / 2017

Ժողովրդին հնազանդ պահելու ամենաարդյունավետ ուղին՝ ըստ Ստալինի

Այսպիսի մի պատմություն կա.
Երբ Ստալինին հարցնում են, թե ո՞րն է ժողովրդին հնազանդ պահելու ամենաարդյունավետ ուղին, նա հանձնարարում է, որ մի հատ կենդանի հավ բերեն սենյակ: Երբ բերում են՝ ասում է, որ ողջ-ողջ այդ հավին փետրահան անեն: Այնուհետև նստելով աթոռին, ասում է, որ փետրազուրկ հավին իջեցնեն հատակին:
Խեղճ հավը, զրկվելով ծածկույթից՝ սկսում է սառչել և ջերմանալու համար վազում ու մտնում է աթոռին նստած Ստալինի սապոգների արանքը:
Ստալինը, նայելով ներկաներին ասում է.
- Ահա թե ինչպես պետք է պահել ժողովրդին:

Սիրելի ժողովուրդ, ինչու՞ հիշեցի այս պատմությունը: Քանի դեռ մարդիկ տրվելու են ընտրությանը բաժանելիք փողի գայթակղությանը, վստահ եղեք, որ այդ բաժանող «քաղաքական»-կլանային ուժերը, «բարեգործները», նրանց ռեյտինգային թեկնածուները երբեք նորմալ ու արժանապատիվ կյանք չեն ստեղծելու ձեզ համար: Որ ուրախանաք մի քանի օր ապրելու համար ամեն մի քանի հայթայթված դրամից, անվճար տրվող երեք լավաշից, մի քանի տուկի թելից և այլն: Իսկ իրենք կրկին ու կրկին վերարտադրվեն: Իշխանության բերեք այն ուժերին, ովքեր իրենք են ձեզնից հաջորդ 5 տարում կախում ունենալու, քանի որ պարտավորված կզգան գործել ձեզ համար, նորմալ ու արժանապատիվ կյանքով ապրելու երկիր կերտելով, որ հետագայում կրկին իրենց վստահեք ձեր քվեն: Մեկ անգամ քվեարկեք այս համոզումով և հիմք կդնեք նոր սկզբի, որը կդառնա անշրջելի:
Այլապես կրկին կունենանք այն՝ ինչն ունենք ...


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 15990 անգամ

Այս թեմայով

Երկար փնտրելուց հետո վերջն ինձ համար նորմալ գործ գտա. Արմեն Պետրոսյան (Video)

Հայտնիներից ովքե՞ր են ներկա եղել օրերս կայացած հերթական աստղային հարսանիքին

Հենրիխ Մխիթարյանի և նրա մայրիկի հայկական պարը (VIDEO)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ