Երևան
29 / Մայիս / 2017

Յանա Եգորյանը վրեժխնդի՞ր է լինում՝ թքած ունենալով Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրների վրա

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, 2016 թվականի Ռուսաստանի լավագույն մարզուհի Յանա Եգորյանի «Էքսպրես-Գազետա» պարբերականին տված աղմկահարույց հարցազրույցը մեր երկրում զայրույթի մեծ ալիք առաջացրեց: Մասնավորապես վերոնշյալ պարբերականի թղթակցի այն հարցին թե վերջին շրջանում աշխարհում քաղաքական մթնոլորտի զգալիորեն փոխոխման հետևանքով մրցումների ժամանակ չե՞ք զգում նեգատիվ վերաբերմունք այլ երկրների մարզիկների կողմից, Եգորյանը պատասխանել էր. «Կա այդպիդի բան: Ապրում ենք այնպիսի հասարակությունում, որում մարդիկ սովորել են հոտի բնազդին։ Դեպքեր գիտեմ, երբ երկու հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են միմյանց։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ որոշում են քաղաքական գործիչները, իսկ տուժում են հասարակ մարդիկ: Ես սակայն, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր կարծիքն ունենա։ Օրինակ, ես ազգությամբ հայուհի եմ: Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից, և թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիր ունի բարձր մակարդակներում։ Ում հետ ցանկանում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անելու»:

Մարզուհի նման արտահայտությունն իսկապես տհաճ է և ոչ պատեհ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում շարունակ հայ զինվորներ են զոհվում և կա պատերազմի վերսկսման լուրջ վտագ: Սա խնդիր է, որը կամա թե ակամա վերաբերվում է ցանկացած հայի ով հարգում և սիրում է իր երկիրը:

Նկատենք, որ թղթակիցը հարց ուղղելով Եգորյանին նրան ամենևին չէր հորդորում խոսել հայ-ադրբեջանական խնդիրների մասին: Փորձենք հասկանալ ինչով էր պայմանավորված ճանաչված մարզուհու նման հայտարարությունը:

Յանա Եգորյանը ծնվել է 1993 թվականին Թբիլիսիում: Մինչև վեց տարեկանը նա ապրել է Երևանում, այնուհետև մոր՝ Մարինա Եգորյանի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Խիմկի քաղաք, որտեղ Սերգեյ Սյոմինայի ղեկավարությամբ զբաղվել է սուսերամարտով: Եգորյանի հայրը՝ Կարապետ Ալավերդյանը ով ներկայում բնակվում է Երևանում ճանաչված օպերային երգիչ Հենրիխ Ալավերդյանի որդին է: Օլիմպիական խաղերում Եգորյանի փառահեղ ելույթը մեծ ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Տիտղոսներ նվաճելուց հետո Եգորյանը հպարտությամբ էր նշում իր հայ լինելը, սակայն շարունակ ասում էր հետևյալը. «Հայստանում ինձնով սկսեցին հետաքրքրվել միայն այն ժամանակ երբ ճանաչում ձեռք բերեցի, դարձա օլիմպիական չեմպիոն:

Մինչ այդ Հայաստանում ոչ մեկին հետաքրքիր չէր ինչպես էի մարզվում և ելույթ ունենում տարբեր տեսակի մրցումներում»: Սրանից կարելի է ենթադրել, որ Եգորյանը նեղացած է Հայաստանից, մասնավորապես մեր երկրի չինովնիկներից որոնք տարիրեր շարունակ անուշադրության են մատնել իրեն: Մարզուհին, հարցազրույցի ժամանակ նման արտահայտություն անելով փորձել է այսպես ասած վրեժխնդիր լինել:

Հնարավոր է Եգորյանն ակնկալում էր, որ Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո նրան պաշտոնապես կհրավիրեն Հայաստան կմեծարեն, շքեղ պարգևատրումներ կտան…: Այս ամենը տեղի չունենալուց հետո նա ի վերջո տված հարցազույցում քողարկված կերպով արտահայտեց իր զայրույթը: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մասնավորապես Ռուսաստանում հազարավոր հայեր և ադրբեջանցիներ ապրում են նույն շենքերում, միասին սուրճ են խմում, բիզնես ոլորտում գործընկերներ են և այլն: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ, քանզի ազգամիջյան նույնիսկ փոքրիկ կոնֆլիկտը կարող է աղետային հետևանքներ ունենալ: Սա զուտ մարդկային հարաբերություն է հարգելու դիմացինի անձը անկախ ազգությունից կամ կրոնից:

Այդուամենայնիվ թե հայերի, և թե ադրբեջանցիների մեծ մասը Ռուսաստանում կամ այլ երկրներում միմյանց «զեմլյակ» անվանելով ոչ մի դեպքում ցեխ չեն շպրտում իրենց հայրենիքի երեսին:

Էմոցիաները մի կողմ դնելով պետք է ընդունել, որ Եգորյանի նման պահվածը որքան էլ որ ցավալի է՝ հետևանք է: Հետևանք է նրա, որ մարզուհին մեկնել է իր երկրից և որպես պրոֆեսիոնալ մարզուհի կայացել Ռուսաստանում: Այսօր քիչ չեն այն հայտնի հայերը, ովքեր չեն ցանկանում բարձրաձայնել իրենց հայկական ծագման մասին: Նրանց սակայն ազգի դավաճան անվանելը կարծում ենք այնքան էլ ճիշտ չի լինի:


դիտվել է 55570 անգամ

Այս թեմայով

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Երիտասարդի մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կարող է տեսագրել (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ