Երևան
27 / Ապրիլ / 2017

Միլանն աչքադրել է Ալեքսիս Սանչեսին

«Միլանը» պատրաստվում է առաջարկ անել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ:

Реклама 30
Չիլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվում է կես տարուց, իսկ այն երկարաձգելու շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, այս հանգամանքից ցանկանում է օգտվել միլանյան թիմը, որն, ինչպես ավելի վաղ տեղեկացնում էին ԶԼՄ-ները, կարող է 110 մլն ֆունտ ստանալ՝ կազմն ուժեղացնելու համար:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ը նույնպես պատրաստ են այս ամառ առաջարկ անել ֆուտբոլիստին:

Սանչեսը 2014 թվականից է հանդես գալիս «Արսենալում», ուր տեղափոխվել է «Բարսելոնայից»:


դիտվել է 352 անգամ

Այս թեմայով

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ