Երևան
24 / Հունիս / 2017

Հրանուշ Հակոբյանը բացեց գաղտնիքը

«Չէր կարող ամբողջ գործադիր իշխանությունը լինել ցանկում, և գործադիր մարմինը 1,5 ամիս դռները փակեր և չաշխատեր», tert.am-ին ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իր անունը չկա ՀՀԿ համամասնական ցուցակում: Նա ասել է, որ ղեկավարությունը որոշել է, թե յուրաքանչյուրն ինչ գործով պետք է զբաղվի:
Ի՞նչ է ստացվում Հրանուշ Հակոբյանի բացատրությունից: Ստացվում է, որ կան ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարներ եւ կան նախարարներ, որոնք շարունակելու են կառավարության կազմում զբաղվել իրենց գործով: Այլ կերպ դժվար է բացատրել կամ հասկանալ նախարարի խոսքն այն մասին, թե չէր կարող ամբողջ գործադիր մարմինը ընդգրկվել ցուցակում եւ փակեր դռները՝ չաշխատեր մեկուկես ամիս: Այսինքն, ով ընդգրկվում է ցուցակում, նա «փակում» է գործադիր մարմնում իր մասի դուռը եւ եթե բոլորը ընդգրկվեին, ապա կստացվեր, որ փակվում են գործադիր մարմնի բոլոր դռները:
Հետեւաբար, ստացվում է, որ ցուցակում ընդգրկվածների գործը մեծ հաշվով այլեւս կապ չի ունենալու գործադիր կառույցում նրանց անմիջական պարտականությունների հետ:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում կա երկու նախարար՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է եռյակը, իսկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եզրափակում է այն:
Հանրությունը որեւէ կասկած չուներ եւ չունի, որ ցուցակում ընդգրկված նախարարների բուն գործը լինելու է այլեւս հենց ցուցակն ու դրա համար հավաքվելիք ձայները, ոչ թե իրենց անմիջական աշխատանքային պարտականությունը:
Բայց իշխանությունը հավաստիացնում է, թե նախարարները քարոզելու, նախընտրական գործով զբաղվելու են իրենց աշխատանքային ժամից դուրս, այսինքն ժամը 18-ից հետո կամ ընդմիջմանը՝ «պերերիվին»:
Սփյուռքի նախարարի պարզաբանումը ցույց է տալիս, որ ցուցակում ընդգրկվողն իրականում հենց ցուցակի գործով էլ զբաղվելու է, եւ եթե հանկարծ ընդգրկվեին բոլորը, կնշանակեր, որ ամբողջ կառավարությունը պետք է զբաղվեր ցուցակի գործով: Այդ դեպքում բնականաբար հարց է առաջանում, թե, իսկ կառավարության գործով ով պետք է զբաղվեր:
Ինչ խոսք, կառավարության գործն անխուսափելիորեն կլինի նույն ՀՀԿ քարոզչությունը, առավել եւս, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարել է, որ թեեւ ցուցակում չկա, բայց աշխուժորեն մասնակցելու է քարոզչությանը: Միաժամանակ, Կարապետյանը հայտարարել է, որ քարոզելու է գործով:
Դա տրամաբանական է, իշխանությունը թե պարտավորություն, թե ի տարբերություն ընդդիմության հնարավորություն ունի քարոզել կոնկրետ գործով: Դա իհարկե իշխանության միաժամանակ թե առավելությունը, թե հակառակը՝ հավելյալ պատասխանատվությունն է:
Այդուհանդերձ, ՀՀԿ մասով ստացվում է իրավիճակի ուշագրավ երկփեղկում, որն էլ բացահայտվում է սփյուռքի նախարարի հայտարարության մեջ: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ Կարեն Կարապետյանը ոչ միայն ինքը չկա ՀՀԿ ցուցակում՝ հայտնի սահմանադրական պահանջի պատճառով, այլ նաեւ չկան նրա կադրերը, նրա թիմակիցները համարվող նախարարները, որոնց համար սահմանադրական պահանջի արգելք գոյություն չուներ:
Ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը պարզապես նախընտրել է իր թիմը զերծ պահել ցուցակային գործից՝ կառավարության գործով զբաղվելու համար, այդպիսով ցույց տալով, թե իշխանությունում նախընտրական շրջանում ով ինչով է զբաղված, ով ինչ գործ է անում, կամ ով է գործ անում, իսկ ով՝ ոչ:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/148391


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 19181 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ