Երևան
24 / Հունիս / 2017

ՀՀԿ-ին դեմ եմ՝ վարչապետին եմ ընտրելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախընտրական այս փուլում ամենահետաքրքիրը մարդկանց՝ ընտրողների երկխոսություններն են՝ «ում ես ընտրելու, ինչու» թեմայով։ Երեկ ակամայից նման մի ուշագրավ երկխոսության ականջալուր եղա։ Փորձեմ ներկայացնել՝ հնարավորինս առանց խմբագրման։ Ո՞ւմ ես ընտրելու, հարցնում է միջին տարիքի տղամարդը միջին ֆիրմայի տիրոջը։ «Վարչապետին»։ «Էնա ասա՝ ՀՀԿ-ին, էլ ի՞նչ վարչապետ»։ «Չէ, ապեր, ես ՀՀԿ-ին դեմ եմ»։ «Լսիր, գրագետ մարդ ես, չե՞ս հասկանում, որ քո վարչապետը ՀՀԿ-ի ներկայացուցիչն է, ընտրել վարչապետին՝ կնշանակի ընտրել ՀՀԿ-ին»։ «Չէ, բայց ինքը նորմալ մարդ է, ՀՀԿ-ական չէ»։ «Ո՞նց ՀՀԿ-ական չէ՝ ՀՀԿ փոխնախագահն է եւ ՀՀԿ-ին է քարոզում, իր 6-րդ քվեաթերթիկը հենց ՀՀԿ-ն է՝ իշխող կուսակցությունը․․․ եթե ավելի պարզ ասեմ՝ Սերժ Սարգսյանը»։ «Դե հիմա ես էդ մարդուն հավատում եմ, ինքը կարող է փոխել մեր երկիրը»։ «Փոխում է – չի փոխում՝ չգիտեմ, բայց որ ինքը ՀՀԿ-ի դեմքն է, ՀՀԿ-ի օգտին է քարոզում, էդ պետք է հասկանաս։ Ասենք՝ գիտե՞ս, որ իր անունը նույնիսկ չկա նախընտրական ցանկում»։ Դիմացինն այս փաստարկների ազդեցության տակ աչքիս առաջ խեղճանում է։

Ակնհայտ է, որ հակափաստարկներ չի գտնում, բայց նաեւ հաստատակամ է իր որոշման մեջ՝ «վարչապետին է ձայն տալու»։ Լսում եմ այս երկխոսությունն ու հասկանում, որ ՀՀԿ-ի հաշվարկն անվրեպ է։ Ոչ միայն ռեյտինգային կոչվող այլանդակությունը ներմուծեց մեր կյանք, որի «պտուղները» մենք ապրիլի 3-ին լիուլի կվայելենք, այլեւ «հանճարեղ» քայլ արեց՝ չվարկաբեկված անձի ներգրավելով իր նախընտրական քարոզչության մեջ։ Այս պարագայում նրա հաշվարկն ու ակնկալիքը միանգամայն արդարացված են։ Մնում է, որ Կարեն Կարապետյանի հաշվարկներն ու ակնկալիքներն էլ արդարանան, եւ նա տարիներ անց չզղջա այս քայլն անելու համար»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 1449 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ