Երևան
26 / Մայիս / 2017

«Իդեալական կին է զինվորին հպարտությամբ բանակ ճանապարհող հայ մայրն ու քույրը». Արտակ Զաքարյան. Yelaket.am

Կանանց միամսյակի կապակցությամբ Yelaket.am-ը պատրաստել է նոր նախագիծ՝ «Շնորհավորում են քաղաքական գործիչները»: Դրա շրջանակներում Հայաստանի քաղաքական օրակարգը ձևավորող տղամարդիկ իրենց բարեմաղթանքներն են հղում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, խոսում տղամարդու և առհասարակ հասարակական կյանքում կնոջ դերակատարության մասին: Նախագծի հյուրն է «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, ԱԺ 2017 թ. ընտրությունների թեկնածու Արտակ Զաքարյանը:

Ձեր բարեմաղթանքները կանանց միամսյակի կապակցությամբ:

- Մեր հայ կանանց, հայ մայրերին ու քույրերին ցանկանում եմ բազում երջանիկ օրեր, դրական հույզեր ու միմիայն երջանկության արցունքներ: Թող սիրեն ու սիրվեն, թող զավակներ ծնեն ու ապրեն խաղաղ Հայաստան աշխարհում:

Իդեալական հայ կնոջ Ձեր պատկերացումը:

- Հայ կինը արդեն իսկ իդեալական լինելու չափանիշ է` ուժեղ ու կանացի: Իդեալական կին է զինվորին հպարտությամբ բանակ ճանապարհող հայ մայրն ու քույրը, հայ սպայի կինն ու դուստրը: Վերջում էլ հավելեմ, որ հայ տղամարդը ուժեղ է հայ կնոջ հենց այս տեսակներով:

 


դիտվել է 3678 անգամ

Տիտանիկ. մեզ 100 տարի խաբել են (video)

Լուսանկարներ, որոնք ոչ ոք չի կարող հասկանալ և բացատրել (video)

10 բան աղջիկների մոտ, որոնք խելքահան են անում տղամարդկանց (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ