Երևան
24 / Հունիս / 2017

Մահացող մարդկանց 15 ափսոսանքները, որոնք ամբողջովին կփոխեն կյանքդ

1. Երանի ես ինձ չհամեմատեի մյուսների հետ։ Կյանքում բոլորիս էլ այս միտքը խանգարում է լիարժեք ապրել, սակայն թվում է, թե ոչինչ հնարավոր չէ անել սրա դեմ։ Ինքդ քեզ ընկերներիդ, ընտանիքիդ անդամների կամ հայտնիների հետ համեմատելու փոխարեն փորձիր հասկանալ, թե որքան հեռուն ես գնացել որպես անհատ՝ համեմատելով ինքդ քեզ այն մարդու հետ, որ կայիր երեկ։

2. Երանի քայլ անեի ու ռիսկերի դիմեի։ Ահա փոքրիկ գաղտնիք՝ «ճիշտ ճանապարհ» գոյություն չունի։ Այնպես որ, շատ մարդիկ անշարժության են մատնվում այն մտքից, թե ով են ուզում դառնալ, որովհետև նրանք անհանգստանում են, որ դա տեղի չի ունենա այնքան արագ, որքան իրենք են ցանկանում։ Այո, դա այդպես է, սակայն մի՞թե երազանքն ավելի արժանի չէ այդ ժամանակը դրան նվիրելու համար, քան անգործությունն ու վատնված կյանքը։

3. Երանի իմ կյանքով ապրեի։ Քո շուրջբոլորը փորձում են քեզ թելադրել, թե ով ես կամ ով պետք է լինես, սակայն դու ես, որ թույլ ես տալիս դա։ Ոչ ոք չպետք է հաստատի քո արժանիքները՝ քեզնից բացի։ Մի օր դու կզղջաս, եթե կյանքդ անցկացնես աշխարհի պահանջները բավարարելով ու փոխարենը քո կյանքով չապրես։ Մի մտածիր ծնողներիդ, ընկերներիդ ու ղեկավարիդ պահանջները բավարարելու մասին։ Պաշտպանիր այն արժեքները, որոնց հավատում ես ու քայլիր քո ճանապարհով։

4. Երանի չսպասեի «վաղը սկսելուն»։ Արդարացումները շատ են, որովհետև դրանք այնքան հեշտ է առաջ բերել։ Դու միշտ պատճառներ կգտնես քո անգործությունն արդարացնելու համար, և սա այն ափսոսանքներից մեկն է, որ առավել հաճախ ունենում են մահացող մարդիկ։ Այն ամենն, ինչ ուզում ես անել վաղը, կարող է շուտով դառնալ այն, ինչ դու կուզենայիր անել 50 տարի առաջ։

5. Երանի ավելի շատ օգտվեի հնարավորություններից։ Մերժման ու ձախողման վախն անհետանում է, երբ զգում ես, որ մահը վրա է հասել. այն գեղեցիկ աղջիկն, ում դու չմոտեցար ու առաջարկություն չարեցիր, այն աշխատանքը, որին չդիմեցիր, որովհետև կարծում էիր, թե բավարար փորձ կամ կարողություն չունես, կամ այն բիզնեսը, որին դու հավատում էիր, սակայն չսկսեցիր, որովհետև վախեցար ու նախընտրեցիր ջանք չթափել սովորելու համար...

6. Երանի շարունակեի առաջ շարժվել։ Նույնիսկ եթե դու բավականաչափ քաջություն չունես հնարավորությունից օգտվելու համար, ձախողումը տեղի է ունենում։ Սակայն առավել մեծ ձախողումը, որը ափսոսանքների պատճառ է դառնում, ճանապարհի կեսից հանձնվելն է։

7. Երանի ասեի մյուսներին, թե որքան եմ նրանց սիրում։ Բոլորն էլ ցանկանում են գնահատված լինել, սակայն նրանցից քչերն են պատրաստ մյուսներին ասել, թե որքան են գնահատում մյուսներին։ Հաճախ մենք այնքան ենք տարվում սեր ստանալու մտքով, որ ձախողում ենք ինքներս այն տալ նրանց, ում համար առավել շատ ենք մտահոգվում։ Ասա ու ցույց տուր դա նրանց ավելի հաճախ, քանի դեռ ուշ չէ։

8.
Երանի ավելի շատ գնահատեի այն ամենն, ինչ ունեի։ Լինի դա ավելի շատ փող, ավելի շատ ճանաչվածություն կամ լավ համբավ, մենք միշտ ավելին ենք ցանկանում։ Շատ քչերն են, որ կարող են ազնվորեն հետ կանգնել ու գիտակցել, որ այն, ինչ նրանք ունեն, ավելին քան բավարար է։ Միշտ էլ լավ է կյանքից ավելին ցանկանալը, սակայն կարևոր է իսկապես գնահատել այն, ինչ ունես։

9. Երանի ավելի լավ հոգ տանեի մարմնիս մասին։ Առողջ որոշումներ կայացնելը չափազանց կարևոր է, ու դա ոչ միայն վերաբերում է ֆիզիկական վարժություններ անելուն, այլև առողջ սնվելուն, արագ պատրաստվող սննդից, ծխախոտից ու չափից շատ ալկոհոլից հրաժարվելուն։

10. Երանի հիշաչար չլինեի։ Հիասթափեցնող է, երբ ինչ-որ մեկը ցավեցնում է քեզ, հատկապես, երբ այդ մարդը քեզ համար մեծ նշանակություն ունի։ Սակայն հիշաչարությունը կարող է շատ ավելի մեծ ցավ պատճառել, քան այն ցավն է, որ ապրում ես սկզբում։

11. Երանի ավելի շատ ճամփորդեի։ Շատ մարդիկ կարծում են, որ «ճամփորդություն» նշանակում է օտար, հեռավոր երկրներ և/կամ մի քանի հազար դոլարների ծախս։ Պարզապես ցատկիր մեքենայի մեջ ու այցելիր մոտակա քաղաքը, հետազոտիր մի այնպիսի բան, որ նախկինում չես տեսել կամ չես արել։ Մի բանտարկիր քեզ տան մեջ միայն այն բանի համար, որ ճամփորդությունը որոշակի կաղապարված սահմանում ունի մյուսների կողմից։

12. Երանի ընկերների հետ կապը պահեի։ Նորմալ է, երբ կապը կտրվում է մարդկանց մեջ, սակայն հաճախ դա «նրանք ինձ չզանգեցին, ուրեմն՝ չեն կարոտում ինձ» մտածելակերպի արդյունքն է։ Եթե դու կարոտում ես ինչ-որ մեկին ու մտածում՝ արդյո՞ք նա էլ է մտածում քո մասին, ամենայն հավանականությամբ, այո, նա նույնպես մտածում է քո մասին, այնպես որ, եղիր առաջինն ու զանգիր, գրիր կամ այցելիր նրան։ Դու ուրախ կլինես, որ արեցիր դա։

13. Երանի ավելի շատ ինքնավստահություն ունենայի։ Մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ ու հավատանք մեր սեփական ուժերին։ Դա այնքան էլ դժվար չէ, պարզապես պետք է հասկանաս, որ քո արժեքը միայն դու կարող ես սահմանել ու հաստատել։

14. Երանի վստահեի ինտուիցիայիս։ Դու չպետք է արհամարհես այն ներքին փոքրիկ ձայնը, որ լսում ես ինչ-որ պատճառով։ Ցավոք, մեզնից շատերի համար այդ ձայնը կարող է ինքնակործան ու կոշտ հնչել։ Սակայն շատ դեպքերում այս ձայնը մեր սրտի արձագանքն է, որը հուշում է, թե ինչ ենք մենք իրականում ցանկանում։ Լսիր դրան։

15. Երանի քայլեի իմ ճանապարհով։ Մեզնից շատերը հրաշալիորեն բարձրաձայնում են այն, ինչ նրանք ցանկանում են հասնել կյանքում, սակայն սարսափելի անընդունակ են ծրագիրն իրագործել։ Բարձրաձայն կամ էլ մտքում երազելը բավական չէ։ Դու պետք է օգտագործես այն ամենն, ինչ ունես ու քայլ անես դրանք իրականացնելու համար։


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 18966 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ