Երևան
27 / Հուլիս / 2017

«Ունեմ բազմաթիվ խնդիրների լուծման եղանակներ, որոնք փորձելու եմ կյանքի կոչել ԱԺ-ում հայտնվելու պարագայում». Հարություն Կարապողոսյան

Ականջալուր է սոցիալական, մտավորականության և մշակութային ոլորտների խնդիրներին, վայելում է հարազատ համայնքի և հասարակության տարբեր շերտերի հարգանքն ու սերը, աշխատանքային ու քաղաքական հարուստ կենսափորձ ունի: Yelaket.am-ի զրուցակիցը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն է:

Մեր զրույցը սկսվեց դասական հարցադրումով. խնդրեցինք պատմել իր մասին:
Ակունքներով կապված է Արևմտյան Հայաստանի հետ: Ծնողները հայրենադարձ են: 1915 թվականի կոտորածի ժամանակ, հորական և մորական գերդաստաններին հաջողվել է փախչել և բնակություն հաստատել Հունաստանում, հաստատվել են Հայաստանում, համապատասխանաբար, 1946 և 1947 թթ: Մասնագիտությամբ՝ ինժիներ-մեխանիկ է, ուսանել է Սանկտ Պետերբուրգի անտառտեխնիկայի ակադեմիայում, ապա տարիներ անց ընդունվել և ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան:

Շարունակելով էքսկուրսը դեպի ակունքներ, զրուցակիցը նշում է, որ մինչ 1957 թվականը Կարապողոսյանների ընտանիքը բնակվել է Սարի թաղում, այնուհետև տեղափոխվել Էրեբունու համայնքի Նոր Արեշ թաղամաս:

Խոսելով անցած աշխատանքային ճանապարհից, Կարապողոսյանը նշեց, որ սկսել է որպես ատաղծագործ, զբաղվել է մանկավարժությամբ, փոխտնօրեն և տնօրեն, ապա մուտք գործել հասարակական-քաղաքական կյանք.
«Երեք անգամ ընտրվել եմ Էրեբունի վարչական շրջանի ավագանու անդա, եղել եմ նաև Երևանի ավագանու անդամ: Հիմնադրել և 10 տարի ղեկավարել եմ «ԲՀԿ» համայնքային կառույցը, այս պահին անկուսակցական եմ, առաջադրվել եմ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով՝ թիվ 2 համարի ներքո»:

Իսկ, թե որն է լինելու Կարապողոսյանի օրենսդրական գործուենության տեսլականը՝ ԱԺ հայտնվելու դեպքում, վերջինս պատասխանեց. «Ունեմ բազմաթիվ խնդիրների լուծման եղանակներ, որոնք փորձելու եմ կյանքի կոչել ԱԺ-ում հայտնվելու պարագայում: Դրանք կլինեն օրենսդրական նախաձեռնությունների տեսքով և ուղղված կլինեն մշակույթի, կրթության և սոցիալական խնդիրների լուծմանը, որոնք մինչև այժմ, եթե չասեմ, անտեսվում են, ապա՝ թերություններ ունեն: Ահա սա է իմ քաղաքական տեսակետը և իմ հնարավորության սահմաններում անելու եմ ամեն-ինչ, որպեսզի պիտանի լինեմ ազգաբնակչությանը»:

Անդրադառնալով մրցակցային տրամադրություններին ու ներքաղաքական բարոյահոգեբանական վիճակին, այդ համատեքստում ընտրակաշառքների,
այսպես կոչված ձայնավաճառքի մասին հրապարակումներին, գործիչը նշեց,
որ նախևառաջ հանրությանը ներկայանալու է իր ծրագրերով, ճանապարհով, անելիքով: «Հուսով եմ, որ հանրությունը կընդունի իմ տեսլականը ու կտա իր վստահության ձայնը», - ասում է Կարապողոսյանը՝ ավելացնելով, որ կաշառքի մասին ասեկոսեները պետք դիտարկել բարոյական հարթության վրա, պարզապես որոշ ուժերի կողմից շահարկվող երևույթ է:

Ամփոփելով զրույցը, ԱԺ ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը նշեց. «Ես ապրել եմ արդար ու ազնիվ, այդ ոգով էլ շարունակելու եմ: Եվ քաղաքական տեսլականս համարում եմ այդ ազնվության շրջանակներում, ժողովրդին պիտանի լինելը», - եզրափակեց նա:


դիտվել է 7082 անգամ

Հայ հայտնի կանայք առաջ և հիմա

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)