Երևան
26 / Ապրիլ / 2017

«Հավատացած եղե՛ք, սա ինքնասիրության պայքար է». Խաչատուր Քոքոբելյան

 Yelaket.am-ը գրում է.

  Ազատ դեմոկրատական կուսակցության քարոզարշավի 2-րդ օրը մեկնարկեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարծաշրջանի Կողբ գյուղում: Ազատ դեմոկրատական կուսակցության համապետական ցուցակի 3-րդ հորիզոնականն զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանն իր ուղերձը հղելով բնակիչներին՝ կոչ արեց գիտակցել այս ընտրությունների կարևորությունը.

  «Կա՛մ իշխանությունը ձևավորոում եք դուք, կա՛մ ձևավորում է վարչախումբը, կա՛մ ապրում ենք անհնազանդության մեջ, կա՛մ ստեղծում ենք անվտանգություն և հզոր Հայաստան, կա՛մ ապրում ենք անազատության մեջ, կա՛մ կերտում ենք մեր ազատությունը: Կա՛մ ապահովում ենք զարգացում, կա՛մ էլ մնում ենք հետընթացի մեջ»,- նշեց թեկնածուն:

  Կողբեցիներին իր ուղերձը հղեց նաև «Ազատ դեմոկրատական կուսակցության» համապետական ցուցակն առաջնորդող Խաչատուր Քոքոբելյանը, թեկնածուն կոչ արեց ազատվել վախի կապանքներից, հավելելով, որ պետք է հասնել նրան, որ չունենանք ընկճված հասարակություն. «Մեր թիմում ընդգրկված են մարդիկ, ովքեր կարող են պաշտպանել ձեր իրավունքները, բոլորիդ շահերը: Մենք կարող ենք և պետք է կերտենք հպարտ, անկաշկանդ Հայաստան, զերծ օտար իշխանավորների առջև գլուխ խոնարհող հայ իշխանավորներից»:

  Չվախենալու կոչով հանդես եկավ նաև ռեյտինգային թեկնածու Անժելա Խաչատրյանը. «Տավուշը, և հատկապես Կողբը, այն սահմանային տարածքն է, որտեղ ժողովուրդը դեմ դիմաց կանգնած է թշնամու առաջ, կրակահերթերի տակ: Հետևաբար պետք չէ վախենալ ձայն տալ այն քաղաքական ուժին, որը կարևորում է քաղաքացու անկախությունը: Մենք խոստանում ենք ստեղծել մի պետություն, որտեղ բոլոր քաղաքացիները իրավահավասար են լինելու»:


դիտվել է 3164 անգամ

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը (Տեսանյութ)

«Մեզ հանդիմանեց, շանթահարեց Հաց բերողը». այսօր Արթուր Սարգսյանի մահվան 40-րդ օրն է լրանում (տեսանյու...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ