Ереван
26 / Март / 2017

«Մեր հայրենիքի ճակատագրին առնչվող օրենքներ ընդունելու տեղն է խորհրդարանը»․ Խաչատուր Քոքոբելյան

  Ինչպես արդեն հայտնել ենք, Ազատ դեմոկրատական կուսակցության քարոզարշավի 2-րդ օրը մեկնարկեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում:

  Ելակետ լրատվականի թղթակցի փոխանցմամբ, հանրահավաքի ընթացքում, գյուղի բնակիչներին իր ուղերձը հղեց «Ազատ դեմոկրատների» համապետական ցուցակն առաջնորդող Խաչատուր Քոքոբելյանը:

Իր խոսքում նա հատուկ ընդգծեց, որ Ազգային ժողովը լոկ աշխատատեղ չէ, այլ երկրի կարևորագույն օրենքների ստեղծման դարբնոց. «Մեր հայրենիքի ճակատագրին առնչվող օրենքներ ընդունելու տեղն է խորհրդարանը», - նշեց թեկնածուն:

  Խոսելով պետական և սոցիալական նշանակության բոլոր ոլորտներում առկա ճգնաժամային վիճակից, այդ թվում նաև՝ տնտեսական, Խաչատուր Քոքոբելյանը ասաց, որ Հայաստանում, հատկապես, տնտեսական վիճակի ախտորոշման կարիք չկա, քանզի դիագնոզը արդեն վաղուց ակնհայտ է՝ չքավորությունը քեղեքել է ամբողջ հանրապետությունը:

  Այս կոնտեքստում, Քոքոբելյանը ընդգծեց, որ բազմիցս խոսվել է արդարադատության համակարգի բարեփոխումների մասին, բայց այն պետք է լինի, որ առողջացվի. «Արդարադատությունը պետք է հաստատել», - կոչ արեց թեկնածուն:

  Իսկ ինչ վերաբերվում է այն մոլորությանը, թե Հայաստանի քաղաքացին իրեն հեռու է պահում քաղաքական, ընտրական գործընթացներից, հաղորդակից չէ երկրում տիրող վիճակին, բայց ապրիլյան քառօրյա պատերազմը ջախջախեց այդ թյուր կարծիքը հասարակության մասին. «Մեր քաղաքացիները օտարված չեն, և նրանք երբեք հաշվի չեն առել, թե ինչ են ասում իշխանությունները: Նրանք՝ լուռ կարողացել են անել իրենց գործը», - ասաց նա, ավելացնելով, որ Հայաստանի հպարտ քաղաքացին 1991 թվականից իր քվեն վստահել է ընդդիմությանը:

  Կողբեցիներին ուղղված իր ուղերձում, Խաչատուր Քոքոբելյանը կարևորեց այն, որ հայաստանցին, չնայած իր և պետության առջև ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրների, երբեք չի ընկճվել ու եթե ինչ-որ փուլերում, ընդդմիությունը, այդ թվում նաև՝ թեկնածուն, չեն կարողացել փարատել քաղաքացիների սպասելիքները, ապա դա ամենաանթույլատրելի բանն է:

  «Ես ինքս իմ մեղքի բաժինն այդտեղ տեսնում եմ, տեսնում եմ, որովհետև այսօր այս վիճակում ենք: Տեսնում եմ, որովհետև 98-ին, 2008-ին ժողովրդի քվեն չհաջողվեց տեղ հասցնել: Բայց այս անգամ՝ բառիս բուն իմաստով, հաջողվելու է»:

 

 


Просмотрено 54799 раз

Այս թեմայով

loading...
Самые популярные
Сегодня
За неделю
За месяц

Откровения 18-летней проститутки (Видео)

10 ФОТО, КОТОРЫЕ ПОРВАЛИ ИНТЕРНЕТ В КЛОЧЬЯ

Четыре дня Карабаха

Курсы валют в банках Армении

Создатель Uber доволен своим бизнесом

Продается журнал Playboy