Երևան
29 / Ապրիլ / 2017

Նոր զինված միջադեպ. Ջրառատում կրակել են Սեյրան Օհանյանի կողմնակցի վրա

Ջրառատ գյուղում նոր զինված միջադեպ է տեղի ունեցել:
Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը, ով ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, կրակել էր Սեյրան Օհանյանի կողմնակիցների ուղղությամբ, տեղի էր ունեցել ծեծկռտուք, նրան զինաթափել էին: Նա ներկայում հիվանդանոցում է:
Ժառանգություն կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով, այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:


դիտվել է 5014 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ