Երևան
26 / Մարտ / 2017

Քաղաքական պայքարը վերածում են գեներալների դիմադրությա՞ն

Yelaket.am-ը գրում է․

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ծավալվող իրադարձություններից առնվազն մեկ ամիս առաջ, «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրված ասուլիսի ժամանակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հայտարարեց իր դաշինքի և անձամբ իր դեմ ուղղված լուրջ դիմադրության մասին, սակայն ով կպատկերացներ, որ այդ դիմադրությունը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու կլինի ու մի բան էլ՝ դրա մեջ ներգրավված կլինի գործող անձանց լայն շրջանակ։

Երկու օր շարունակ, լրատվական դաշտը ահազանգում է վերնոշյալ գյուղում ծավալվող արյունոտ դեպքերի մասին, էպիկենտրոնում՝ երկու գեներալների մերձավորներ: Ծեծկռտուք, վիրավոր անձինք, ատրճանակ, ինքնաձիգ, մեծահասակներ, անչափահասներ և... ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, գեներալ Լևոն Երանոսյանի ուղղակի կամ անուղղակի մասնակցություն:

Բանականության մեջ պարզապես չի տեղավորվում քաղաքական խժդժությունների մեջ, երեխաների մասնակցությունը, դանակների ու ինքնաձիգի կիրառումը ու դա հերիք չէ, վիրավորներ, որոնց շարքում թե՛ Երանոսյաննների ազգուտակից կան, թե՛ «ՕՐՕ» դաշինքի համակիրներ:
Կարիք չկա խորանալու այս տհաճ պատմության նախաբանի մեջ, այդուհանդերձ պետք է արձանագրել՝ բարեփոխված ընտրական օրենսգիրքը պետք է բացառեր քրեական մեթոդներով, սպառնալիքներով ու սպայական պատիվը ոտնահարելով հարցեր լուծելու զազրելի ավանդույթը:

Հուսանք, որ ոստիկանությունը կանցկացնի անաչառ ու օբյեկտիվ քննություն, պարզելու դեպքերի բոլոր հանգամանքները, և որ ամենակարևորն է, չցուցաբերի կողմնակալ վերաբերմունք, ինչպես դա եղավ Երանոսյանի մյուս ազգականի՝ Լեռնիկ Երանոսյանի դեպքում՝ մեկի, ով ակտիվ դերակատարություն է ունեցել նախորդ տարվա ամռանը Սարի թաղում տեղի ունեցած ողբերգության մեջ...


դիտվել է 2102 անգամ

loading...

Հայազգի Լևոնի ելույթը էքստազի մեջ է գցել ռուսական «The voice-ի» ժյուրիին ու հանդիսատեսին (Video)

Շրջադարձային զարգացումներ. «Պապայի աղջիկները» 32-րդ և 33-րդ մասերը (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 30-րդ և 31-րդ մասերը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ