Երևան
29 / Մայիս / 2017

Ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանությունը բացահայտվա՞ծ է. ով է մեղադրյալը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով 2016 թվականի հուլիս ամսից հետախուզման մեջ գտնվող անձը։ 1961թ. ծնված ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքն ստացել է 2016 թվականի հուլիսի 3-ին՝ Վանաձորում։

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի առաջին մասերով, և ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1986թ. ծնված Ա. Ոփյանը: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողն իր երկու ընկերների հետ դեպքի օրը գնացել է Վանաձոր քաղաքում գործող, Ա.Ոփյանին պատկանող ծաղկի սրահ, որտեղ թղթադրամը պակաս մանրելու վերաբերյալ կասկած հայտնելու պատճառով վիճաբանություն է առաջացել տուժողի ընկերոջ՝ Ռ.Մարտիրոսյանի և Ա.Ոփյանի միջև:

Վիճաբանությունը շարունակելու նպատակով վերջինս, վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված հրազենը, Ռ.Մարտիրոսյանի և նրա ընկերների հետ գնացել է Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղուն հարակից հանդամաս, որտեղ Ռ.Մարտիրոսյանը և Ա.Ոփյանը զրուցելու նպատակով առանձնացել են: Վիճաբանության ժամանակ կրակոցներ են արձակվել նախ՝ Ռ.Մարտիրոսյանի, ապա՝ Ա.Մնացականյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մարմնի տարբեր մասերում ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016 թվականի հուլիսի 5-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ Ա.Ոփյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ 2017 թվականի մարտի 14-ին հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 


դիտվել է 27302 անգամ

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Երիտասարդի մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կարող է տեսագրել (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ