Երևան
28 / Ապրիլ / 2017

«Արմատական ընդդիմադիր» Զոյա Թադևոսյանը դստեր համար յուղոտ պաշտոն է ձեռք բերել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, պարզվում է, ոչ միայն խաղաղության թեման է առաջ մղում՝ խորհրդարանում տեղեր ստանալու դիմաց, այլև «համագործակցության» այլ ասպարեզներ էլ նրան խորթ չեն։ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Զոյա Թադևոսյանը, ով խրոխտ ելույթներ է ունենում՝ քննադատելով իշխանություններին, ընդամենը վերջերս սեփական դստեր համար մի յուղոտ պաշտոն է ձեռք բերել։ Մարտի 1-ին նրա դուստրը՝ Դիանա Գալոյանը, դարձել է պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ։

Նա նույն ամբիոնի դոցենտ է եղել, աշխատանքային գործունեությունն սկսել է մի շարք ընկերություններում՝ որպես ավագ մասնագետ, կոմերցիոն մենեջեր, ունի դասախոսական աշխատանքի փորձ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանն էլ դարձել է մակրոտնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան՝ փոխարինելով երկարամյա դեկան Ատոմ Մարգարյանին, ում չօգնեց անգամ ՀՀԿ-ականի կարգավիճակը՝ նա չվերընտրվեց դեկանի պաշտոնում։ Նրան դեմ են քվեարկել ՀՀԿ-ական ուսխորհուրդն ու համալսարանականները։ ՀՊՏՀ մեր աղբյուրն այս փոփոխությունները բացատրեց մեկ նախադասությամբ՝ «Ազատվում են մաքուր մարդկանցից»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


դիտվել է 6890 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ