Երևան
29 / Մայիս / 2017

Բակային տարածքների նորոգումը առաջնահերթ խնդիրների ցանկում է. Հարություն Կարապողոսյան

Երևան քաղաքը սկսել է զարգանալ Էրեբունի վարչական շրջանից, իսկ այսօր բակային տարածքների, խաղահրապարակների խնդիր ունի։ Նորանշանակ թաղապետ Դավիթ Գրիգորյանը այս ընթացքում հասցրել է որոշակի աշխատանքներ սկսել։ Հետաքրքիր էր իմանալ, թե այդ նույն տարածքում ապրող ԱԺ պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանը ինչ ծրագիր է նախատեսում իրագործել, եթե առաջիկա ընտրություններում բավարար քվե ստանա և ստանձնի պատգամավորի գործառույթները,- «Նախագիծ վաղուց կա ու նույնիսկ արդեն ունենք իրականացված ծրագրեր։ Չմոռանանք, որ ես եղել եմ Էրեբունու և Երևան քաղաքի ավագանու անդամ։ Իմ կարծիքով շենքերի բակային տարածքները, որոնք դեռ չեն հասցրել ավտոտնակների բաժին դառնալ պետք է դառնան երեխաների համար նախատեսված վայրեր որպեսզի երեխաները կարողանան զբաղվել սպորտով, խաղով։ Ես կուզեի, որ մեկ այլ խնդրի վրա ուշադրություն դարձնեինք՝ Էրեբունու տարածքում կան հողակտորներ, որոնք դեռ սեփականաշնորհված չեն։ Այդպիսի մի հողատարածք հենց հիմա կա, որ նախատեսում ենք դարձնել քաղաքային այգի, սակայն հասկանալի պատճառներով տարածքի անունը չեմ նշում։ Նախատեսում ենք ունենալ շատ յուրատեսակ այգի, իսկ շինարարական աշխատանքները կսկսենք ոչ հեռու ապագայում։ Մեր տան դիմաց կա մի ֆուտբոլի դաշտ, որտեղ իմ մանկությունն էլ անցավ՝ փոշիների մեջ վազելով, ֆուտբոլ խաղալով և մինչև 4 տարի առաջ նույն կարգավիճակում էր այդ դաշտը։ Մեր քաղաքապետարանի ու թաղապետարանի կողմից նորոգվեց այգին ու դարձավ անհամեմատ ավելի լավ։ Հիմա ամռան երեկոներին բնակչության զգալի մասը իրենց ժամանցը կազմակերպում են հենց այդ տարածքում։ Այս տարբերակով երեխաները անհամեմատ ավելի լավ մթնոլորտում կմեծանան։ Բակային տարածքների նորոգումը առաջնահերթ խնդիրների ցանկում է»,- ասաց ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը, որը առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։


դիտվել է 16698 անգամ

Լիլիթ Կարապետյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Հայ զինվոր» (video)

Խենթ ու թեժ մերկապար՝ Վարդայից (video)

Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Հեռու կամ մոտ» (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ