Երևան
27 / Ապրիլ / 2017

ՕՐՕ–ն 26 միլիոն ունի, կոմունիստները՝ 46 հազար դրամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» կուսակցությունների դաշինքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ դաշինքի տիրապետության տակ է գտնվում 26 միլիոն դրամ։

Ընդ որում այդ գումարի մեծ մասը՝ 21 միլիոն 580 հազար դրամը, պատկանում է «Համախմբում» կուսակցությանը, իսկ 4 միլիոն 444 հազարն էլ՝ «Ժառանգությանը»։ «Համախմբում» կուսակցության եկամուտները հավաքագրվել են նվիրատվությունների արդյունքում, իսկ «Ժառանգություն» կուսակցությանը՝ պետբյուջեի ֆինանսավորումից։ Երկու կուսակցություններն էլ թե՛ անշարժ և թե՛ շարժական գույքի դիմաց ոչինչ չեն լրացրել։ «Ազատ դեմոկրատների»՝ ԿԸՀ ներկայացված հայտարարագրում նույնպես երկար–բարակ էջեր չկան, քանի որ հայտարարագրելու էլ առանձնապես բան չկա։

Կուսակցությունը նշել է միայն 10 միլիոն դրամ դրամական միջոցներ և 150 քառակուսի մետր մակերես զբաղեցնող բնակարանի մասին։ Առաջիկա համապետական ընտրություններին խորհրդարանում հայտնվելու մեծ հույսերից դրդված ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցությունը ևս դրամական միջոցների առատությունից չի կարող «բողոքել»։

26 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը այս տարվա մարտի 2–ի դրությամբ հայտարարագրել է ընդամենը 46 հազար դրամ դրամական միջոցներ։ Չնայած դրան խորհրդային շրջանում ծնված կուսակցության հաշվեկշռին երկու ավտոմեքենա կա՝ 1999 և 2002 թթ. արտադրության և ԳԱԶ–3110 մակնիշի։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


դիտվել է 7812 անգամ

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ