Երևան
26 / Հունիս / 2017

Հարցազրույց «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Լուսինե Հակոբյան հետ

-Որքանո՞վ է արդիական Ձեր կուսակցության կարգախոսը՝ «Քվեարկիր հանուն վերածնունդի»:

-Եթե նայենք 30 կետից բաղկացած «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագիրը, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր հարց, որ առաջ է քաշում կուսակցությունը, շատ կարևոր է մեր երկրի առաջընթացի, դրական փոփոխությունների, ժողովրդի բարօրության համար: Դրանք քայլեր են, որ հստակ կտանեն մեր երկիրը սոցիալ-տնտեսական աճի: Եվ եթե մեր ծրագիրը պարունակում է արդիական հարցեր և գրեթե առնչվում է բոլոր ոլորտների , ապա զուգահեռաբար մեր կարգախոսը «Քվեարկիր հանուն վերածնունդի» նույնքան արդիական է:

- «Հայկական վերածնունդի» համապետական ցուցակով երկրորդ տասնյակում եք, ինչպես նաև թիվ առաջին ընտրատեղամասում է Ձեր թեկնածությունը դրված , ինչու՞որոշեցիք առաջադրվել:

- Յուրաքանչյուր անհատ, երբ որոշակի ճանապարհ է անցնում և այդ ճանապարհին՝ առնչվում մասնագիտական ոլորտի բացթողումների , միանգամից միտք է ծագում որևէ բան շտկելու, օգնելու կամ այդ բնագավառում քո լուման ներդնելու և էլ ավելի լավ համակարգ ունենալու համար: Այդ պատճառով էլ որոշեցի առաջադրվել և ավելի հստակ գործունեության հնարավորություններ ունենալ:

- Այս ընտրություններին մեծ տեղ է հատկացվել կրթական ոլորտի ներկայացուցիչներին, որքանով ես տեղեկացված եմ դուք նույնպես առնչվում եք այդ ոլորտի հետ, Ձեր կարծիքով ինչո՞վ է դա պայմանավորված:

- Կրթական ոլորտը միշտ է եղել «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար պարոն Արթուր Բաղդասարյանի ուշադրության կենտրոնում, և նա դեռ տարիներ առաջ հիմնել է մի շարք ուսումանական հաստատություններ, քանի որ նրա նպատակն է եղել ունենալ կրթված հասարակություն, որից էլ կախված է մեր երկրի ապագան: Կրթությունը միշտ է եղել երկրի կարևորագույն հիմնախնդիրը:

-Ի՞նչ նոր օրենսդրական նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ որպես օրենսդիր և արդյո՞ք դրանք ներառելու են կրթական ոլորտը:


- Համաձայն Զինապարտության մասին ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի 1. կետի ե) ենթակետի՝ դպրոցի 18 տարին լրացած աշակերտին հնարավորություն է տրվում ավարտել դպրոցը և հետո նոր գնալ ՀՀ զինված ուժերում ծառայելու՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ձևակերպելով: Այդ տարիքային խմբի դեռահասները նաև սովորում են միջին մասնագիտական ուսումնական հատատություններում և իրենք չունեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք: Ես ականատես եմ լինում այն փաստին ,որ երկար ժամանակ է անհրաժեշտ լինում ուսանողին, որպեսզի թե՛ֆիզիկապես և թե՛հոգեպես կարողանա շարունակել ընդհատված ուսումը: Առայժմ օրենքի մեջ այս փոփոխությանը կանրադառնամ:

-Ի՞նչ կմաղթեիք Ձեր ընտրողներին:

- Մեր ընտրողներին մաղթում եմ վճռականություն: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները լինեն անկաշառ և բացարձակ մասնակցություն ցուցաբերեն կայանալիք ընտրություններում, որպեսզի ստրկության սարդոստայնը հյուսելու փոխարեն, նպաստեն արժանապատիվ ապագա կառուցելուն:

Հարցազրույցը վարեց Աննա Ավետյանը


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 45769 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ