Երևան
27 / Հունիս / 2017

Հայկ Խաչատրյան. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քաղաքական դաշինքը հեռու է բռունցքով հարցեր լուծելու քաղաքականությունից

Շիկացած նախընտրական մթնոլորտի, արձանագրված միջադեպերի և մրցակցային տրամադրությունների շուրջ, Yelaket.am-ը զրուցեց, ԱԺ պատգամավոր, համապետական ընտրություններում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թիվ 1 ընտրատարածքի (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) տարածքային թեկնածում Հայկ Խաչատրյանի հետ:

Գնահատելով ներկայիս մրցակցային տրամադրությունները և ներքաղաքական բարոյա-հոգեբանական վիճակը, քաղաքական գործիչը նկատեց, որ նախընտրական քարոզարշավը ընթանում է լարված մթնոլորտում. «Երբեմն այն հասնում է բռունցքների: Չնայած մեր քաղաքական թիմը փորձում է հեռու մնալ այդ ամենից՝ ընտրողների ուշադրությունը կենտրոնացնելով դաշինքի նախընտրական ծրագրին»:

Պարոն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ քաղաքացիների շրջանում այսօր առկա է խորը անվստահություն՝ գործող իշխանությունների նկատմամբ. պարզապես չեն հավատում, իրենց խաբված ու հիասթափված են զգում: Ավելին՝ միշտ լսել են խոստումներ, բայց երբեք դրանց պտուղները չեն զգացել սեփական մաշկի վրա:

«Ի՞նչ ենք մենք ասում՝ խավարն անդադար անիծելու փոխարեն պետք է մեկ մոմ վառել: Հիմա ժողովուրդը, եթե դժգոհ է այսօրվա վիճակից և ասում է, որ կյանքի պայմանները գնալով անտանելի են դառնում, ուրեմն պետք է նոր ուժերի ընտրի: Ռադիկալ փոփոխության համար նրան այդ հնարավորությունն այսօր տրվել է: Իսկ մենք առաջարկում ենք՝ «365 օր» անունով նախընտրական ծրագիր, որը երկիրը խավարից դուրս հանելու իրատեսական ծրագիր է» - ասաց պատգամվորը:
Մեկնաբանելով Ջրառատ գյուղում ծավալված իրադարձությունների և վենդետայի հնարավոր վարկածը, քաղաքական գործիչը նշեց, որ «ՕՐՕ» դաշինքը արդեն իսկ հանդես է եկել բավականին կոշտ ու դատապարտող հայտարարությամբ և նա ամբողջովին կիսում է բոլոր մտքերը. «Պարզապես ավելացնեմ, որ իր թիկունքում հաղթանակ տեսնող քաղաքական ուժը երբեք նման քայլի չի դիմի»:

Ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկոխսության մասին. «Այսօրվա իշխանությանը հաշված օրերի կյանք է մնացել: Եվ միայն ապրիլի 2-ից հետո պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժերին է ցանկանում իշխանությունը հանձնել ժողովուրդը: Ընտրությունների ելքից հետո է հնարավոր պատասխանել այդ հարցին», - եզրափակեց Խաչատրյանը:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 21703 անգամ

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Քաղաքը գնալով դատարկվում է և աղքատանում. Ռաֆայել Քոթանջյանը՝ Ռուբեն Գևորգյանցի վերջին հրաժեշտի արարո...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ