Երևան
30 / Մարտ / 2017

Ադրբեջանի համաներման մութ ու խավար կողմերը

Ադրբեջանի նախագահի՝ մարտի 16-ին ստորագրած համաներման հրամանագրի համաձայն՝ 412 բանտարկյալներ ազատ են արձակվել, երկու հոգու ցմահ ազատազրկման դատավճիռը փոխվել է 15 և 25 տարվա ազատազրկման: Համաներման այլ մանր դրսևորումների մասին էլ են տեղեկություններ շրջանառվում, սակայն այստեղ գլխավոր փաստը 412 հոգու ազատ արձակումն է:

Համաներման այս փաստն ինքնին մի քանի խնդրի շուրջ մտորելու տեղիք է տալիս:

Բավականին պատահական կամ էլ շատ լավ մտածված զուգադիպությամբ նախորդ տարի՝ 2016թ.-ի մարտի 17-ին (ապրիլայն քառօրյա պատերազմից 15 օր առաջ) Ադրբեջանի նախագահի հրամանագրի համաձայն՝ ազատություն է շնորհվում 137 հանցագործների, որոնցից 82-ը դատապարտված են եղել ազատազրկման ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար:
Այսինքն՝ ստացվում է, որ Ալիևը մեկ տարվա ընթացքում ավելի քան կրկնակի ավելացնում է ազատ արձակվող հանցագործների քանակը:

Թերևս չցանկանալով զուգահեռներ անցկացնել այս և նախորդ տարիների իրադարձությունների միջև, սակայն հարցն ինքնին մտածելու տեղիք, այնուամենայնիվ, տալիս է:

Տեսակետներ են շրջանառվում, որ Ադրբեջանի նախագահը համաներում է իրականացնում, քանի որ բանտերում «անշլագ» է, «ռեստարտ» է արվում «հյուրընկալության նոր սեզոնի» համար: Ինչպես նաև կարծիքներ կան, թե իբր նախորդ տարվա համեմատ այս տարվա համաներման ճոխությունը պայմանավորված է Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ հանրության շրջանում զարգացող լուռ դժգոհությունը թուլացնելու համար:

Կարող ենք նաև ենթադրել, որ համաներման այս քայլը ինչ-որ տեղ նաև խոսքի ազատության շարունակ ոտնահարման, լրագրողների, բլոգերների, քննադատների նկատմամբ դրսևորած բռնարարքների, հետապնդումների ու ձերբակալությունների համար միջազգային հանրության կողմից կոշտ քննադատությունները հնարավորինս մեղմելուն միտված քայլ է:

Մյուս կողմից եթե դիտարկենք, ապա համաներման այս փաստը բովանդակությամբ դժվար թե համարվի հումանիզմի դրսևորում, այն ավելի շուտ նման է հերթափոխի:
Ձերբակալությունների ու հանցագործությունների կտրուկ աճի տեմպերը հաշվի առնելով՝ հաջորդ տարի Ալիևը ստիպված է համաներվողների քանակն ավելացնել:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1594168817290219?pnref=story.unseen-section


դիտվել է 27823 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 36-րդ սերիան (Տեսանյութ)

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ