Երևան
24 / Հունիս / 2017

Մանուկ Սուքիասյան. ԿԸՀ-ն անարձագանք է թողնում ՀՀԿ-ի կողմից թույլ տված ընտրական օրենսգրքի խաղտումները


Շիկացած նախընտրական մթնոլորտի, ընտրակաշառքի, քաղաքական տեսլականների ու մրցակցային տրամադրությունների շուրջ, Yelaket.am-ը զրուցեց, համապետական ընտրություններում, «Ծառուկյան դաշինքի» թիվ 1 ընտրատարածքի (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) տարածքային թեկնածու Մանուկ Սուքիասյանի հետ:

Ի՞նչպես կայացվեց առաջադրվելու որոշումը. Ապագա սերունդներին ավելի լավ երկիր թողնելու համար անհրաժեշտ է, որ ամեն ոք գիտակցի, որ ունի պայքարի իր չափաբաժինը, բացառություն չէ նաև Մանուկ Սուքիասյանը:

«Յուրաքանչյուր անհատ ունի իր առաքելությունը (կուսակցության անվանումն է): Ոչ-ոք մեր փոխարեն, սկուտեղի վրա փոփոխություն չի մատուցի: Դա գիտակցելով, կարելի է ստեղծել քաղաքական նոր միկրոկլիմա, որը մուլտիպլիկատիվ պետք է տարածվի ու որակական փոփոխությունների բերի բոլոր ոլորտներում», - ընդգծում է Սուքիասյանը:

Իսկ ինչո՞ւ ընտրեց «Ծառուկյան դաշինքը». Բամզաբովանդակ բանակցություններից հետո, «Առաքելություն» կուսակցությունը եկավ այն համոզման, որ հենց «Ծառուկյան դաշինքի» հետ պետք է համատեղ մասնակցել համապետական ընտրություններին:

Խոսելով քարոզարշավի, մրցակցային տրամադրությունների մասին, պատգամավորի թեկնածուն նշեց, որ հանրապետականները վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով, փորձում են ստիպել սեփականություն ունեցող մարդկանց՝ իրենց տարածքները չտրամադրել ընդդիմության ներկայացուցիչներին:

Սուքիասյանը բարձրաձայնեց նաև Ավան վարչական շրջանում տիրող անառողջ մրցակցության մասին՝ քաղաքական ուժերի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը բալանսավորված չեն կամ բացակայում են, մի կետի վրա ՀՀԿ մեկ թեկնածուի մի քանի պաստառ է փակցված լինում. «ԿԸՀ-ն պարբերաբար կոչ է անում քաղաքական ուժերին, զերծ մնալ անօրինական գործողություններից, սակայն, երբ խոսքը վերաբերվում է ՀՀԿ-ին, որևէ արձանգանք չի տալիս իշխող քաղաքական ուժի կողմից՝ ընտրական օրենսգրքի դրույթները խաղտելու հետ կապված»:

Ինչ վերաբերվում է ընտրակաշառքներին. ձայնավաճառության հիմնական խավը սոցիալապես խոցելի զանգվածն է, որը այդքան էլ չի փայլում իրավագիտակցությամբ, սա անթույլատրելի է:

Հիմնախնդիրների մասով Մանուկ Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել, բայց գլոբալ առումով, առաջնային է համարում, որպեսզի իր գործունեությունը նպաստի նրան, որ երկրում քաղաքացին, իր քվեն փոփոխությունների խթան հանդիսանան:

Մեր զրույցի ընթացքում խոսեցինք նաև իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին. «Դրանք, հիմնականում, միջնորդավորված բնույթ են կրում: Անհրաժեշտ է ձևավորվել այդ մշակույթը, բայց նախաձեռնողը պետք է լինեն իշխանությունները»:

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 6181 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ