Yerevan
25 / March / 2017

Առաքել Մովսիսյանը (Շմայս) նախընտրական հանդիպում է կազմակերպել օրենքի խախտմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ Թաիրովի միջնակարգ դպրոցում նախընտրական հանդիպում էր կազմակերպել ծնողների և ուսուցիչների հետ, թեև Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ քարոզչությունը կրթական հաստատություններում արգելված է։

Նախօրեին ԸՕ-ի պահանջները խախտելու համար ԿԸՀ-ն զգուշացրել էր Առաքել Մովսիսյանին, բայց նա երեկ նախընտրական հանդիպումից հետո դպրոցի միջանցքում կանգնած լրագողներին ասում էր, որ բոլոր օրենքներն արդեն սովորել է, գիտի ու վրիպումներ թուլ չի տա։

Ի դեպ, այդ հանդիպումը կազմակերպվել էր տնօրենի ակտիվ ջանքերով։ Յուրաքանչյուր դասարանի դասղեկի հանձնարարվել էր դասարանի բոլոր երեխաների ծնողներին «բերման ենթարկել» Շմայսի հետ հանդիպմանը։

 

Լուսանկարը՝ ArmLur.am-ի


Seen 1390 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary