Yerevan
28 / March / 2017

Կիևյան կամրջից 42-ամյա տղամարդ է ցած նետվել

Այսօր առավոտյան Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Պարզվել է, որ մահացածը 1975 թվականին ծնված Հ.Մ-ն է, ով ինքնասպանություն է գործել՝ կամրջից նետվելով:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարցին՝ մահացածը թողե՞լ է արդյոք գրություն, ոստիկանությունից պատասխանեցին, որ կատարվում է քննություն:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Մասոյանն է։


Seen 6542 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary