Yerevan
25 / March / 2017

Արցախը մեր թասիբի, մեր ողնաշարի խնդիրն է. Կարեն Կարապետյան

Արցախը մեզ համար պլանային գիծ է, որտեղ որոշվում է մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր ինքնությունը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Ալավերդի քաղաքում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը։

«Արցախը մեր թասիբի, մեր ողնաշարի խնդիրն է, այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք մեզ ինչ-որ բանից զրկել, որ կարողանանք այդ խնդիրը լուծել: Որովհետեւ եթե այդ խնդիրը չլուծենք, մնացած խնդիրների լուծման անհրաժեշտություն չի լինում»,- ասաց նա։

Անդրադառնալով տնտեսական ծրագրերին, վարչապետն ասաց. «Մենք լավ թափ ենք հավաքել, եւ եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք»։ Նրա խոսքով, եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաջողության հասնի, կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն լինի:


Seen 6049 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary