Երևան
29 / Ապրիլ / 2017

Անժելա Խաչատրյան. «Խորհրդարանում պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են փոփոխություններ իրականացնել»

Խորհրդարանական կառավարման մոդելի, նախընտրական զարգացումների, ազատականության գաղափարի, ինչպես նաև, քաղաքական դաշտի վայրիվերումների շուրջ Yelaket.am-ը զրուցեց Տավուշի մարզում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանի հետ:

Մեր զրույցը սկսեցինք նախընտրական թոհուբոհի շրջանում դասական դարձած հարցադրումից. ի՞նչը խթան հանդիսացավ, առաջադրվելու որոշում կայացնելու համար: Իբրև սկիզբ, թեկնածուն նշեց, որ քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2011 թվականից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադրումից ի վեր, որի վարչության հիմնադիր անդամն է նա:

«Մինչ անցումը ակտիվ քաղաքականություն՝ զբաղվել եմ լրատվական գործունեությամբ, լուսաբանել արտաքին և ներքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները», - ընդգծեց նա, ավելեցնելով, որ լրատվությունը ստվերագծեց այդ կարևորագույն բնագավառում առկա խնդիրները, որոնք էլ ստիպեցին նրան մուտք գործել քաղաքականություն, քանզի դրանց լուծման միակ ճանապարհը հենց դա է:

Իսկ ինչ վերաբերվում է առաջադրվելուն, ապա, Անժելան ասաց, որ երկար տարիներ աշխատելով օրենսդիր մարմնում որպես իր ներկայացրած կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի օգնական, կուտակեց բավականին մեծ պաշար, որով առաջնորդվեց քաղաքական ուժի հետ միասին քաղաքական հայտ ներկայացնելու՝ երկրում փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Նախընտրական քարոզարշավի հետ կապված Խաչատրյանը նշեց, որ, ըստ էության, առաջին փուլն հաղթահարվել է: Այս ընթացքում տեղի ունեցած շրջայցերը Երևանում և շրջագայությունները մարզերում անցել են բավականին արդյունավետ. «Մարզային ու մայրքաղաքային հասարակության կարծիքները իրարամերժ են, խնդիրները՝ տարբեր»:

Այն հարցին, թե ընկալում է արդյոք ազգաբնակչությունը ազատականության գաղափարը, թեկնածուն ընդգծեց. «Այն ընկալելի է և ընդունելի: Մեր առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի այդ գաղափարը դառնա բոլորի սեփականությունը՝ առօրյայի ու կենսակերպի մի մասը»:

Տավուշի մարզում էլ տարածքային ցուցակով է առաջադրվել, քանզի քաջատեղյակ է մարզի խնդիրներին՝ աշխատատեղերի ընդլայնում, բիզնես-միջավայրի բարելավում, և ամենակարևորը՝ անվտանգություն. «Հստակ քաղաքական ծրագրերով եմ առաջադրվել»:

Կապված խորհրդարանական կառավարման մոդելի հետ, Խաչատրյանը ասաց, որ «Ազատ դեմոկրատները» ի սկզբանէ եղել են հենց այդ համակարգի կողմնակիցը, սակայն ոչ այն տեսքով, որն առաջարկվում է հիմա՝ ռեյտինգայինի մասով. «Խորհրդարանում պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են փոփոխություններ իրականացնել», - եզրափակեց Անժելա Խաչատրյանը:


դիտվել է 17239 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ