Yerevan
28 / March / 2017

Հայկոմկուսի պայքարը «գունավոր» արժեքների դեմ. Yelaket.am

Խորհրդային Հայաստանի նոստալգիան նորից գլուխ բարձրացավ այն բանից հետո, երբ, մոռացության մատնված Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կամ հայկոմկուսը քաղաքական հայտ ներկայացրեց՝ մասնակցելու ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Մի կողմից՝ զարմանալու բան չկա, բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ սոցիալիստական արժեքներ դավանող քաղաքական ուժերը՝ կարևոր դիրք են զբաղեցնում պետական կառավարման համակարգում, բայց դա միանգամայն այլ պատմություն է:

Մեր դեպքում, պատկերը հակառակն է. 1920 թ.՝ բռնությամբ ու դավաճանությամբ իշխանության եկած, հազարամյակներ անց ձևավորված անկախ Հայաստանը Ռուսաստանի լծին կրկին հանձնած քաղաքական ուժը, թեև 70-ամյա կառավարման ընթացքում կարողացել է շոշափելի արդյունաբերական հաջողություններ գրանցել, հիմնականում, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ջանքերով, բոլշևիզմի գործած հանցանքները հնարավոր չէ ջնջել պատմության էջերից:

Ու այսօր, քաղաքական հավակնություններով նախընտրական պայքարի մեջ մտած կոմունիստները, որդեգրել են «համասեռամոլության և արևմտյան արժեքների դեմ» պայքարի գաղափարախոսություն, մոռանալով, որ երկրում ստեղծված իրավիճակի մեղավորները ոչ թե մոլորված մարգինալներ են, այլ անբարեխիղճ ու կառավարումը տանուլ տված իշխանությունները: Տնտեսական քաոսը, հասարակական պառակտումը և այլ ախտերը մոռացած, ամբողջատեր պապիկները որոշել են ընտրվելու դեպքում նոր 1937 թվական շինեն՝ այս անգամ սանձարձակ այլասեռվածների դեմ:
«Գունավոր» արժեքների դեմ պայքարի հետ մեկտեղ, կոմկուսը, ըստ էության որոշել է ռեվանշ պահանջի 1990 թվականին կայացած պառլամենտական ընտրություններում իրեն հաղթած Հայոց համազգային շարժումից՝ ՀՀՇ-ից, որի մնացորդների մի մասը տեղավորվել են ՀԱԿ-ում, մյուս մասը՝ «Ծառուկյան» դաշինքում:

Հետաքրքիր է, թե ինչպես են ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 76-ամյա Տաճատ Սարգսյանը և Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը վրեժն առնելու՝ 25 տարի առաջ իշխանությունը «զավթած» Լևոն Տեր-Պետրոսյանից։


Seen 7035 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary