Yerevan
28 / March / 2017

«Ձեր վստահությանն ու համակրանքին արժանացել եմ այն կաթիլ-կաթիլ կատարած իմ աշխատանքների շնորհիվ, որոնք այսօր, կարծում եմ, «գետ» են դարձել»․ Հարություն Կարապողոսյան

Թիվ 4 ընտրատարածքում «ՀՀԿ» ցուցակով առաջադրված՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանի հերթական հանդիպումը կայացավ Նոր Արեշում: Կինոյի շենքի հարակից այգում հավաքված բազմությանն անգամ չխանգարեցին ոչ բարենպաստ եղանակային պայմանները որպեսզի ևս մեկ անգամ առիթ ունենան շփվել թեկնածուի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հարություն Կարապողոսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ունենալ համախոհների մեծ «բանակ»:

«Ձեր վստահությանն ու համակրանքին արժանացել եմ այն կաթիլ-կաթիլ կատարած իմ աշխատանքների շնորհիվ, որոնք այսօր, կարծում եմ, «գետ» են դարձել»,- նշեց Հարություն Կարապողոսյանը՝ հավելելով, որ առաջիկայում ևս շարունակելու է նույն ոգով աշխատել ու պայքարել էրեբունցու բարեկեցության համար:


Seen 6145 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary