Երևան
30 / Ապրիլ / 2017

Հայ և այլազգի երեխաների ամենօրյա կյանքն ու տառապանքները՝ 2017 Sony World Photography Awards-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Սովորաբար, մանկությունը մարդու կյանքի ամենաանհոգ ու երջանիկ շրջանն է: Սակայն միշտ չէ, որ իրականությունը համապատասխանում է կյանքի վերաբերյալ մեր պատկերացումներին:

Աշխարհում ապրում են միլիոնավոր երեխաներ, որոնց համար մանկություն ասվածը որևէ ընդհանուր բան չունի սիրով ու հոգատարությամբ շրջապատված լինելու, անհոգ ապրելու հետ։

Բրիտանական The Daily Mail պարբերականն առանձնացրել է աշխարհում խոշորագույնը համարվող 2017 Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթին ներկայացված կադրերը, որոնք պատմում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաների ամենօրյա կյանքի ու տանջանքների մասին:

Հետաքրքրական է, որ ֆոտոշարքում տեղ է գտել նաև մեր հայրենակցուհի Յուլյա Գրիգորյանցի լուսանկարը՝ գյումրիաբնակ 9-ամյա Սյուզաննայի մասնակցությամբ:

Ստորև առաջարկում ենք ծանոթանալ The Daily Mail-ի կազմած ֆոտոշարքին ու համոզվել, որ մանկությունը բոլորի դեպքում չէ, որ կյանքի լավագույն մասն է:

Սյուզաննան Գյումրիի մշտական կացարան չունեցող հազարավոր բնակիչներից մեկն է


Գյումրեցի Լուսինեն 5 երեխաների հետ ստիպված է ապրել 1 սենյականոց տնակում



Չինացի տղան քնած է, մինչ ծնողները բրինձ են հավաքում


Մանիլայի հետնախորշերից մեկի փոքրիկ բնակիչը


Չինացի տղային փորձում են նիհարեցնել հատուկ պրոցեդուրայի միջոցով



Տղան չի կարողանում զսպել ուտելու ցանկությունը


Հոգևոր մկրտության արարողություններ՝ Հնդկաստանում



Մոսուլի բնակիչները



Երկվորյակ քույրերի քրտնաջան մարզումները Չինաստանի մարզադպրոցներից մեկում



Եգիպտոսցի հացավաճառը Տոգոյից փոքրիկը՝ պատված սպիներով



Լեհ աղջնակն արտասվում է տնային աշխատանքն անելիս


Սենեգալ



Չինացի որբ



Ինդոնեզական ջունգլիների բնակիչները


Բեդուինի որդին՝ հոր հրացանով



Բենին


Թաիլանդ


Ճապոնիա




Սիրիացի փախստականները՝ թուրքական ճամբարում


Սիրիացի փոքրիկը՝ Լիբանանում


դիտվել է 11717 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ