Երևան
29 / Ապրիլ / 2017

«Մարդու հայտնած շնորհակալությունն ավելի մեծ արժեք ունի, քան մի քանի հազար դրամը»․ Հարություն Կարապողոսյան

Մեր զրուցակիցը ԱԺ պատգամավորի թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն է, ով երկար տարիներ զբաղվում է մանուալ թերապիայով կամ ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել՝ սնխչությամբ: Հասարակությանը հայտնի «սնխչի Հարությունից» փորձեցինք պարզել մի շարք հարցեր, որոնք առնչվում են իր սիրած զբաղմունքին:

Ինչպես նշեց Հարություն Կարապողոսյանը, մանուալ թերապիան կամ սնխչությունը, որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: «Մանուալ թերապիան տարբերվում է սնխչությունից նրանով, որ մի փոքր լայն ոլորտ է ընդգրկում: Մանուալ թերապիայի շնորհիվ լավանում է հյուսվածքների սնուցումը, նյութափոխանակությունը, փոխվում է մկանների տոնուսը: Մանուալ թերապիայի մասնագետներն այսօր ձեռնաբուժությամբ կարողանում են կարգավորել արյան շրջանառությունը, շտկել ողնաշարի հետ կապված խնդիրներ»,-հավելեց մեր զրուցակիցը:՝ Անդրադառնալով իր գործունեությանը՝ Հարություն Կարապողոսյանը մտաբերեց մի դեպք.

«Մոտ 16 տարեկան էի, երբ տատիկս, ով նույնպես հայտնի էր իր ձեռնաբուժությամբ, սկսեց ծանոթացնել, մանուալ թերապիայի կամ սնխչության հմտություններին: Մի քանի տարի անց, երբ տատիկս առողջական խնդիրներ ուներ և դժվարանում էր միայնակ աշխատել, սկսեց ավելի մանրամասն սովորեցնել ինձ: Նա ինձ փոխանցեց նաև դեղամիջոցներ պատրաստելու իր գաղտնիքներն ու հմտությունները: Դրանք վերաբերում էին մեղվի, օձի թույներին, մեղրամոմին, ակնամոմին և մի շարք այլ բնամթերքներին, որոնք մեզ բնությունն է տալիս: Այնուհետև, գործունեության մի նոր շրջան սկսվեց, երբ ես ինքնուրույն սկսեցի մարդկանց օգնել՝ մոտ 20-25 տարեկանում: Տատիկս այլևս չկար և ինձ նրանից մնացել էին բարի խորհուրդներ, մարդկանց օգնելու պատրաստակամություն և մի հսկայական գրականություն՝ հաստափոր տետրեր»,-պատմեց Հարություն Կարապողոսյանը՝ տեղեկացնելով, որ հետագա տարիների ընթացքում ուսումնասիրել է նաև ֆիզիոլոգիա, անատոմիա, միկրոբիոլոգիա:

«Այնպես չէ, որ ես միայն տատիկի ցուցումներով եմ սկսել տրոֆիկ խոցեր բուժել: Ի դեպ, բուժումը հրաշալի է ստացվում այն տարբերությամբ, որ այն իրականացվում է ոչ թե դեղամիջոցներով, որը արտադրվում է լաբորատորիայում և վաճառվում դեղատներում, այլ՝ բնական նյութերով, որոնք բնությունն է տալիս: Մարդիկ օգտագործում են որպես դեմքի կոսմետիկ միջոց, վերքերի, այրվածքների, լնդերի, երկրորդային ինֆեկցիաների և շատ այլ հիվանդությունների բուժման համար»,-նշեց թեկնածուն:

Վերջինս, անկեղծացավ՝ ասելով. «Հավատացնում եմ, երբ օգնում եք առանց որևէ շահ ակնկալելու, մարդու հայտնած շնորհակալությունն ավելի մեծ արժեք ունի, քան մի քանի հազար դրամը»: Անդրադառնալով քաղաքականության և իր սիրած զբաղմունքի համատեղմանը՝ Հարություն Կարապողոսյանը հիշեցրեց, որ ինքը նոր չէ, որ քաղաքականության մեջ է. «Ես քաղաքականությամբ զբաղվում եմ դեռևս 1995 թվականից, երբ առաջին անգամ առաջադրվեցի ԱԺ-ի պատգամավորի թեկնածու: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, և ես չեմ դադարել զբաղվել իմ սիրած մարդասիրական զբաղմունքով: Եվ անպես չէ, որ ԱԺ պատգամավոր դառնալու պարագայում կտուժեն այն փոքրիկները, որոնք բուժման կարիք կունենան»: Իր փոխանցմամբ, իրեն ճանաչողները լավ գիտեն, որ եթե ինքն ունի օգնելու հնարավորություն, ապա ո՛չ քաղաքականությունը և ո՛չ էլ մեկ այլ բան չի կարող խանգարել իրեն:

«Շնորհակալ եմ աստծուն, որ կայացել եմ այս ասպարեզում»-, նշեց Հարություն Կարապողոսյանը՝ եզրափակելով, որ այն իր համար պարզապես զբաղմունք չէ, այլ կոչում, որն ինքը դեռ երկար է կրելու:


դիտվել է 7283 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ